Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել

«Միշտ առաջինն իրար հետ էինք կիսվում, չէինք կարող այլևս չշփվել»․ Իրինա Այվազյանը՝ Գևորգ Մկրտչյանի հետ բաժանումից հետո իրենց մտերմության և այլ մարդու հետ հարաբերություններ սկսելու զրույցի մասին

Գևորգ Մկրտչյան–Իրինա Այվազյան զույգը շարունակում է մնալ լսարանի ուշադրության կենտրոնում։ Բաժանումից հետո էլ նրանց հաճախ կարելի է միասին տեսնել։

Ռուսաստան շրջագայության մեկնելուց առաջ Գևորգը Tert.am Life–ին ասել էր որ սա իրենց ժամանակ կտա՝ հասկանալու, թե ինչ են ուզում, կվերականգնե՞ն հարաբերությունները, թե՞ ոչ, քանի որ իրար սիրում են, պարզապես տարաձայնություններ ունեն։

Գևորգի վերադարձից հետո նրանք միասին գնացել էին քաղաքից դուրս, ինչը ենթադրությունների տեղիք էր տվել, որ զույգը կրկին միասին է։ Tert.am Life–ն այս մասին զրուցել է Իրինայի հետ։

«Մարդիկ պարզապես սովոր չեն, որ բաժանվելուց հետո էլ կարելի է ջերմ հարաբերություններ պահել իրար հետ, նորմալ շփվել։ Ես ու Գևորգը միշտ ամեն հարցով իրար կիսվել ենք իրար հետ, աջակցել իրեր։ Երբ ես նոր նախագծի առաջարկ եմ ստանում, իրեն եմ պատմում, նույնն էլ իր դեպքում է։ Մենք չինք կարող երկար ժամանակ պարզապես չշփվել իրար հետ։ Դա էլ մի բան չի լինի՝ անկախ նրանից զգացմունք կա՞, թե՞ ոչ»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ երկուսն էլ խոստովանել են, որ դեռ սիրում են իրար, բարդ չէ՞ ընկերներ լինել զգացմունքների առկայության դեպքում, նա պատասխանեց․ «Մենք արդեն բավականաչափ ժամանակ անցկացրել ենք առանց իրար, նոր չենք բաժանվել։ Արդեն մեզ տրամադրել ենք, որ պետք է այս ձևաչափով շփվենք։ Թե հետագայում ինչ կլինի, որևէ մեկս չգիտի։ Եթե այնպես լինի, որ միանանք, հաստատ չենք թաքցնի այդ փաստը»։

Իրինան և Գևորգն արդեն ամիսներ է՝ բաժանվել են և չեն փորձում միանալ։ Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենց շփումը չի խանգարում նաև այլ մարդու հետ նոր հարաբերություններ կառուցելու տեսանկյունից։

«Էս պահին երկուսս էլ չենք մտածում նոր հարաբերությունների մասին։ Մենք այդ մասին էլ ենք խոսել, հասկացել իրար։ Եթե մեզնից մեկը նոր հարաբերություն սկսի, մյուսը դեմ չի լինի, չի խանգարի,– ասաց նա ու նկատեց, որ ամեն դեպքում ինքն ու Գևորգն ավելի լավ ընկերներն են, քան զույգ,– որպես ընկերներ մենք շատ լավ ենք հասկանում իրար, որպես զույգ տարաձայնություններ շատ են լինում։ Պատճառն այն է, որ տեսակով շատ տարբեր ենք, այդ տարբերությունները զույգի դեպքում խանգարում են, ընկերների դեպքում՝ ոչ։ Մեր հարաբերութուններում նաև խանդ է եղել, բայց ոչ այն աստիճան, որ դա քանդեր ամեն բան»։

Ավելին