Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Իրավունք

Մանվել Գրիգորյանը չէր ներկայացել դատական նիստին. «Նա վատառողջ է, բուժում է ստանում»

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր՝ մայիսի 2-ին, չէր ներկայացել իր եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստին։ Նշենք, որ այսօրվա նիստին դատարանը քննարկելու է ամբաստանյալների խափանման միջոցների հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ պաշտպաններից դիմում է ստացվել այն մասին, որ ամբաստանյալը վատառողջ է եւ բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում։ Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց հետաձգել խափանման միջոցի հարցի քննարկումը՝խոստանալով հաջորդ դատական նիստին ապահովել Գրիգորյանի ներկայությունը։

Նախագահող դատավորը սակայն տեղեկացրեց, որ այս հարցը կարող  է քննարկվել նաեւ մեղադրյալի բացակայությամբ եւ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այնուհետ Գրիգորյանների պաշտպաններից, փաստաբան Քամալյանը միջնորդեց Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործը քննել դռնփակ դատական կարգով։ Ըստ նրա՝ այս գործով պարբերաբար արածարծվում են ռազմական գաղտնիք հանդիսացող ապացույցներ, մասնավորապես Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ տվյալներ։

Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ այսօրվա դատական նիստում գործով ապացույցներ չեն հետազոտվելու եւ դատարանը քննելու է միայն խափանման միջոցների հիմնավոր լինելու եւ չլինելու հարցը։

Դատավորը հայտնեց, որ պաշտպանական կողմի միջնորդությանը կանդրադառնա դատաքննությունից առաջ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում: