«Ես ու Նորայրը որոշեցինք, որ նա կլինի Միլայի կնքահայրը»․ Սիլվա Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու Սոչի մեկնելու անձնական պատճառը
Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է Սոչիում։ Երգչուհին Tert.am Life–ին է տրամադրել նոր ֆոտոշարքն ու պատմել ինչպես դրա, այնպես էլ ամուսնու՝ Նորայրի և դստեր՝ Միլայի հետ Սոչի մեկնելու առիթի, առաջին անգամ ընտանիքով հանգստանալու և փոքրիկի սպասվող մկրտության մասին։
«Սոչի մեկնել էինք Վարսահարդարման արվեստի աշխարհի չեմպիոն Գեորգի Կոտի հրավերով, որը մեր ընտանիքի մտերիմն է։ Նա միշտ ասում էր, որ կլինի մեր երրորդ երեխայի կնքահայրը։ Այդպես էր ասում՝ մտածելով, որ առաջին, երկրորդ երեխայի կնքահայրը բարեկամներից մեկն է լինում, բայց ես ու Նորայրը որոշեցինք, որ նա կլինի մեր աղջկա կնքահայրը։ Կարծում եմ՝ Միլան իրենից շատ բան ունի սովորելու, քանի որ իսկապես շատ լավ մարդ է։ Երբ ասացի իրեն մեր որոշման մասին, շատ էր երջանկացել»,– պատմեց երգչուհին։

Միլան ու ապագա կնքահայրը մինչև այս ծանոթ չէին։ Գեորգիի առաջարկով երգչուհու ընտանիքը 4 օրով մեկնել է Սոչի՝ նախ, որպեսզի նրանք ծանոթանանք, երկրորդ՝ հանգստանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։
Սիլվան նկատեց, որ դստեր մկրտությունը 1-ամյակին պետք է լիներ, սակայն հետաձգվեց համավարակի պատճառով, հիմա էլ երկրում բարդ իրավիճակ է․ «Բոլորս հասկանում ենք, որ կնունքի համար նպաստավոր իրավիճակ չէ, բայց շատ ենք ուզում, որպեսզի Միլան մկրտվի։ Հուսանք՝ ամեն ինչ կկարգավորվի, մինչև տարեվերջ կփորձենք մկրտել Միլային»։
Միլայի և ապագա կնքահոր ծանոթությունը կայացավ, իսկ մտերմությունը ժամանակ էր պահանջում․ «Միլան դժվարությամբ է մերվում նոր միջավայրին։ Անծանոթ մարդկանց հետ շփվել չի սիրում։ Իր համար նոր միջավայր էր, նոր մարդիկ, սկզբում դժվարությամբ շփվեց, հետո արդեն խաղում էր Գեորգիի, նրա կնոջ, երեխաների հետ, բայց մինչև մերվեց ու իրեն արդեն շատ լավ էր զգում, վերադարձանք տուն»։

Սիլվան պատմեց, որ իրենց 4-օրյա հանգիստը շատ հագեցած ու պոզիտիվ է անցել․ «Գեորգիի և իր ընտանիքի հետ այլ կերպ անհնար է։ Նա ամեն ինչ անում էր, որպեսզի մեր հանգիստը լավ ստացվի, ու դա իրեն հաջողվեց։ Ինձ համար մի քիչ անսովոր էր այնտեղ լինել առանց համերգի։ Առաջին անգամ էի գնում միայն հանգստանալու նպատակով ու ընտանիքիս հետ։ Քանի որ միշտ համերգների եմ եղել, ինձ հետ են եղել նաև հայրս, որը զբաղվել է պրոդյուսերական հարցերով, մայրս, որը օգնել է ինձ հետնաբեմում»։
Գերոգիի առաջարկով երգչուհին ֆոտոշարք է արել, որին մասնակցել է նաև ամուսինը։ «Լուսանկարները հենց Գեորգին է արել, ոճը ևս ինքն է որոշել։ Հետաքրքիր է, նա այդքան էքսպերիմենտներ է անում, բայց իմ դեպքում միշտ պահում է բնական վիճակս։ Չի ուզում փոխել տեսակս։ Էքսպերիմենտ, իհարկե, արեց, բայց ոչ արտաքնիս հետ։ Ինձ համոզեց նկարվել արծիվն ուսիս։ Ես շատ էի վախենում, բայց, ի վերջո, կարողացավ համոզել ինձ, որ եթե հետաքրքիր մի բան եմ ուզում ստանալ, պիտի համաձայնեմ»,– եզրափակեց երգչուհին։



























Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից