Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել

Ինչու՞ պետք չէ վարդակի մեջ միացված թողնել լիցքավորիչ սարքերը

Ժամանակակից էլեկտրոնային հարցերի համար լիցքավորիչ սարքեր կան բոլոր տներում։ Եկեք Positive-ի հետ միասին պարզենք, թե արդյոք անվտանգ է թողնել լիցքավորիչ սարքը վարդակի մեջ միացված. չէ որ շատերս ենք տանը, աշխատավայրում թողնում դրանք միշտ միացված վիճակում։

Ինչ–որ բան վարդակի մեջ միացված թողնելն անկախ որևէ բանից էլ վտանգավոր է և հրդեհային անվտանգության տեխնիկայի խախտում է համարվում։ Բռնկման ամենատարածված պատճառներից մեկը կարճ միացումն է։ Նույնիսկ եթե լիցքավորիչն ընդհանրապես չի տաքանում, միևնույնն է, կարճ միացման վտանգ միշտ կա, թեկուզ հոսանքի տատանումների արդյունքում։

Հենց ցանցում տատանումների պատճառով էլ մասնագետները խորհուրդ չեն տալիս էլեկտրոնային սարքերը միաված թողնել գիշերվա ընթացքում։ Այս դեպքում կարող է փչանալ ոչ միայն լիցքավորիչը, այլև հենց սարքը (համակարագիչ, հեռախոս, պլանշետ և այլն)։

Շատերն ասում են, որ հեռախոսը (նոութբուքը, պլանշետը) միացված թողնելով վարդակի մեջ, երբ այն արդեն լրիվ լիցքավորված է, մենք զգալիորեն կրճատում ենք նրա մարտկոցի կյանքը։ Մյուսներն էլ սակայն պնդում են, որ ժամանակակից բոլոր սարքերը հագեցած են ներկառուցված կարգավորիչներով, որոնք լիցքավորման ավարտից հետո դադարեցնում են մարտկոցին էներգիայի տրամադրումը։ Այնպես որ, եթե ձեր սարքը շատ հին չէ, կարող եք և չանհանգստանալ, եթե այն լրիվ լիցքավորվելուց հետո շարունակում է միացված մնալ։ Սակայն եթե ձեր սարքը ուժեղ տաքանում է ինչպես լիցքավորման ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո, ապա անպայման պետք է այն անջատել վարդակից։

Էլեկտրոնային սարք գնելիս անպայման կարդացեք կարծիքները, որտեղ նշված է, թե տաքանում են արդյոք սարքն ու լիցքավորիչը։

Ավելորդ չի լինի լիցքավորիչ սարքերն անջատած պահելը, եթե տանը կրծելու սիրահարներ ունեք (շներ կամ կատուներ)։ Ավելի լավ կլինի, եթե նրանք կրծեն հոսանքին չմիացված լարը։

Լիցքավորիչ սարքերի հետ կապված խնդիրներից խուսափելու համար լավ կլինի պարզապես սովորություն դարձնել դրանք և մյուս բոլոր չօգտագործվող սարքերը՝ հեռախոսներ, նոութբուքեր, պլանշետներ, հոսանքից անջատելը։