Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին

Գոհար Ավետիսյանն՝ իր փոփոխված մարմնի, երեխայի եւ ամուսնալուծության թեմայի մասին

Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր վերջին գրառումներում շարունակում է ակտիվորեն անդրադառնալ իր վիրահատությանը, երեխայի ծննդին, նաեւ հետեւորդներին հետաքրքրող այլ թեմաների:

Գոհարը լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է իրեն հաջողվել ազատվել ավելորդ քաշից վիրահատության օգնությամբ, եւ թե ինչպիսի տեսք ուներ մինչ այդ։

«Պատմություն մի թրթուրի մասին, որը երազում էր թիթեռ դառնալ», - գրել է դիմահարդարը:

Նրա հաջորդ լուսանկարները որդու հետ են, իսկ առիթը փոքրիկ Գասպարի տասն ամսական դառնալն է: Ֆոտոշարքն արվել է Դուբայում, որտեղ Գոհարն այս օրերին ընտանիքի հետ հանգիստն էր վայելում։

Դիմահարդարի վերջին գրառումն էլ վերաբերում է ամուսնալուծության թեմային։ Նրա խոսքով` հաճախ է նամակներ ստանում տարբեր կանանցից, որոնք մտածում են կողակցից բաժանվելու մասին։ Գոհարն այդ մասին իր մտահոգություններով է կիսվել եւ հետեւորդներին հրավիրել քննարկման իր գրառման մեկնաբանություններում։