Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին

Ինչպեu ճիշտ ընտրել երեխայի անnւնը, կախված իր ծննդյան ամuից

Մարդու անունը ազդում է ոչ միայն կյանքի վրա,այլև որոշիչ է դառնում նրա ճակատագրում: Անվան ընտրությունից է կախված լինելու երեխայի բնավորությունը, նրա պահվածքը և փոխազդեցությունը իրենշրջապատող աշխարհի հետ: Հետևաբար՝ինչպե՞ս ճիշտ անվանակոչել երեխային: Անուն ընտրելիս գոյություն ունեն շատ տարբեր չափանիշներ , ամենատարածվածներից մեկն էլ՝ ըստ ծննդյան ամսաթվի անվանակոչելն է: 

Հունվար Այն երեխաները , ովքեր ծնվել են հունվար ամսին տարբերվում են վճռականությամբ և կոպիտ բնավորությամբ:Նրանք ունեն մեծ կամքի ուժ, դրա համարել կարողանում են հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները: Քանի որ հունվար ամսին ծնված երեխաները ի ծնե ուժեղ են, նրանց համար խորհուրդ է տրվում ընտրել ավելի մեղմ անուններ, որպեսզի պահպանվի ներդաշնակությունը:

Փետրվար Փետրվար ամսին ծնված երեխաները շատ հետևողական են և երբեմն նույնիսկ համառ: Դրա հետ մեկտեղ նրանք տեսնում են իրենց թերությունները և կարող են աշխատել իրենց վրա, որպեսզի ուղղեն դրանք:

Մարտ Մարտ ամսի նծնված երեխաները շատ հուզական են և խոցելի: Հասուն տարիքում նրանք սկսում են դժգոհել կյանքից, սակայն ինչ- որ բան փոխել նույնպես չեն ձգտում: Այդպիսի երեխաներին համապատասխանեն ավելի ուժեղ անուններ: 

Ապրիլ Ապրիլ ամսին ծնված երեխաները շատ նպատակասլաց և պահանջկոտ են: Որպես կանոն նրանք դառնում են հաջողակ անհատներ, ովքեր առանձնահատուկ հաջողությունների են հասնում կարիերայի ոլորտում: Նրանց համար պետք է ընտրել այնպիսի անուններ, որոնք բարձրացնում են զգացմունքայնությունը: 

Մայիս Մայիս ամսին ծնված երեխաները շատ շփվող, բայց միևնույն ժամանակ չզիջող են: Նրանց համառ բնավորությանը կարելի է միայն նախանձել, սակայն նրանք ունեն փխրուն սիրտ, կարող են ներքուստ կոտրվել, բայց նախընտրում են ցույց չտալ իրենց ներսում տեղի ունեցող փոթորիկը շրջապատին: 

Հունիս Հունիսին ծնվում են փխրուն և հեշտ հանձնվող անհատներ, որոնց բնորոշ է թեթևամտությունը: Այդպիսի երեխաներին համապատասխան են էներգետիկ և համարձակ անուններ: Հուլիս

Հուլիս ամսին ծնված երեխաները խոցելի են, բայց շատ համառ: Չեն ընդունում քննադատությունը և ընտանիքում զբաղեցնում են առաջնորդի դերը: Նրանց համար պետք է ընտրել այնպիսի անուններ, որոնք կարող են շտկել բնավորության բացասական կողմերը: 

Օգոստոս Օգոստոս ամսին ծնվում են գործունյա և անկոտրուն անհատներ: Նրանց բնորոշ է կասկածամտությունն ու զայրույթը, այդ իսկ պատճառով նրանց համապատասխան են ավելի նուրբ անուններ:

Սեպտեմբեր Սեպտեմբեր ամսին ծնված երեխաները օժտված են մեծ կամքի ուժով և նպատակասլացությամբ: Նրանք միշտ գիտեն ինչ են ուզում և միշտ հասնում են իրենց առջև դրված նպատակներին: 

Հոկտեմբեր Հոկտեմբեր ամսին ծնված երեխաները տարբերվում են պատասխանատվության մեծ զգացումով: Նրանք ունեն նյութական կապվածություն, ինչի պատճառով էլ կարող են տառապել, ուստի ավելի լավ է նրանց համար ընտրել խոհեմ և իմաստուն անուններ:

Նոյեմբեր Նոյեմբեր ամսին ծնվում են անհատներ , ովքեր հետևում են ոչ թե սրտի, այլ մտքի ձայնին: Նրանց հատուկ է էգոիզմը և դեպրեսիան: Այդպիսի երեխաների համար հարկավոր է ընտրել այնպիսի անուններ, որոնք կբարձրացնեն նրանց մեջ դրական հատկանիշները:

Դեկտեմբեր Դեկտեմբեր ամսին ծնված երեխաները գերակտիվ են և փոքր-ինչ անզուսպ: Նրանք միշտ հասնում են իրենց ուզածին և զբաղեցնում Առաջին հորիզոնականներ:Բնավորության թերի կողմերը շտկելու համար հարկավոր է ընտրել հանգիստ անուններ: 

Անկասկած, երեխային տրված անունը կազդի նրա բնավորության վրա, բայց չի ձևավորի նրան որպես անհատ: Միայն ծնողներից է կախված, թե որքան արժանի մարդիկ կդառնան իրենց զավակները: Ամենակարևորը՝ ճիշտ դաստիարակությունն է: