Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին

Որ ամսին են ծնվում ամենաառողջ երեխաները

Աստղաբանները համոզված են, որ ծննդյան ամիսը մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի վրա։ Վերջերս գիտնականները նաև պարզել են, որ ծննդյան ամիսը ազդում է նաև մարդու առողջության վրա։

EnterTrain-ի հետ միասին պարզենք, թե որ ամսում են ծնվում ամենաառողջ և ամենաթույլ երեխաները։

Կոլումբիայի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ծնված երեխաները հիվանդանալու ամենամեծ հավանականությունն ունեն, այն դեպքում, երբ գարնանն ու ամռանը ծնված երեխաները ավելի ուժեղ իմունիտետ են ունենում։

Նրանց պնդմամբ՝ տվյալ վիճակագրության վրա կարող են ազդել սեզոնային գործոնները, ինչպիսին է օրինակ վիտամին D-ի ազդեցությունը հղիության ընթացքում։

Գիտնականները նաև պարզել են, որ Դանիայում՝ մայիսին և օգոստոսին ծնված մարդիկ ավելի հաճախ են տառապում ալերգիայով և ասթմայով։ Նյու Յորքում այս հիվանդությունները հանդիպում են ավելի հաճախ հուլիսին և հոկտեմբերին ծնվածների մոտ։

Վերարտադրողական առողջության հետ խնդիրների հակում ավելի շատ ունենում են հոկտեմբերին և նոյեմբերին ծնված մարդիկ, իսկ սրտի հետ խնդիրներ՝ մարտին և ապրիլին ծնվածները։

Կարճատեսության զարգացման հավանականությունը, գիտնականների կարծիքով, ավելի հաճախ ամռան ամիսներին ծնվածների մոտ է։

Բնականաբար, մարդու առողջության վրա շատ գործոններ են ազդում, այդ թվում շրջակա միջավայրը, կենսակերպը, ժառանգականությունը։ Բոլոր վերոնշյալ հիվանդություններից խուսափելու ամենապարզ եղանակը մշտապես հետազոտվելն ու համապատասխան միջոցներ ձեռնարկելն է։

Ավելին