Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Տնտեսություն

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

ՎՏԲ բանկ (ԲԲԸ) բաժնետերերի տարեկան ժողովը հաստատեց ՎՏԲ - Հայաստան դուստր բանկի Խորհրդի նոր կազմը: Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցեվը: Միանձնյա բաժնետիրոջ 2021թ․ ապրիլի 30-ի N1/2021 որոշումը հրապարակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:

Արթուր Յուրիի Ջավադյանը հանդիսանում է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան, 2012-2020թթ․ ընթացքում՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ: Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը զբաղեցնում է միջին և փոքր կորպորատիվ բիզնեսի ֆինանսական տնօրենի-ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահի պաշտոնը:

Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի կազմում ընդգրկված են նաև.  

  • Սերգեյ Վլադիմիրի Ստեպանով՝ ՎՏԲ Բանկի դուստր բանկերի կոորդինացման ծառայության ղեկավար,
  • Իլնար Իլշատի Շայմարդանով՝ փոխնախագահ, ՎՏԲ Խմբի դուստր ընկերություններում մանրածախ բիզնեսի զարգացման վարչության ղեկավար,
  • Ալեքսանդր Բորիսի Տեր-Ավանեսով՝ ՎՏԲ բանկ (ԲԲԸ) նախագահի առաջին տեղակալի – Վարչության նախագահի խորհրդական, Բանկի ավագ փոխնախագահ:

Բացի այդ, հերթական ժամկետով (2 տարի) երկարաձգվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության նախագահի և անդամների աշխատանքային պայմանագրերը․ 

  • Իվան Գավրիիլի Տելեգին՝ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ,
  • Սոֆյա Արայի Մաճկալյան՝ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ,
  • Վերոնիկա Արամի Կարապետյան՝ Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն,
  • Արա Ռուդոլֆի Ավագյան՝ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն,
  • Վահագն Վոլոդյայի Դուրգարյան՝ Գլխավոր հաշվապահ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դարձավ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի անդամ 2004թ․ ապրիլին:

Ներկայումս Ռուսաստանում՝ մեծությամբ երկրորդ ՎՏԲ Բանկին են պատկանում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդաբար հիմնական ցուցանիշներով զբաղեցնում է ՀՀ բանկային համակարգի առաջատար դիրքեր: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է մասնաճյուղային ցանցի մեծությամբ՝ 73 մասնաճյուղեր, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի բոլոր մարզերում։