Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Սպորտ

Սա ապագա հաղթանակների ճանապարհին կարևոր քայլ է. ծանրորդներն արդեն մարզվում են նոր մարզագույքով

Աբովյանի մարզաբազայում մթնոլորտը սովորականից տարբերվող է. Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսել է մարզվել միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզագույքով:

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել են ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրորդներին, որոնք այսուհետ մրցումներին կնախապատրաստվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի ծանրաձողերով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը լիահույս է, որ մեկ մրցումային հարթակը և 20 ծանրաձողի լրակազմը՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար, ծանրորդներին կօգնեն, որ առավել արդյունավետ մարզումներ անցկացնեն:

«Ի ուրախություն բոլորիս՝ մեր ծանրորդները կմարզվեն միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով: Սա ապագա հաղթանակների ճանապարհին կարևոր քայլ է: Շարունակելու ենք անել առավելագույնը, որպեսզի մեր մարզիկներն ավելի բարձր արդյունքներ գրանցեն:

Վստահ եմ՝ նրանք մեզ հպարտության բազում առիթներ են պարգևելու»,- ասել է Վահրամ Դումանյանը և հավաստիացրել, որ մարզիկները մշտապես զգալու են պետության աջակցությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ նոր մարզագույքը կգործածեն ոչ միայն հավաքական թիմերը, այլև մի շարք մարզադպրոցներ. «Մարզագույքը բաշխվելու է նաև այն մարզադպրոցների շրջանում, որոնք իսկապես պատրաստում են հավաքականի համար լավ կադրեր և բարձր արդյունքներ են գրանցում: Մասնավորապես, 6 հավաքածու կբաշխվի Գյումրու մարզադպրոցներում:

Մարզագույքի այս քանակը բավարար է հիմնական խնդիրները լուծելու համար, իսկ ապագայի համար ունենք գույքային մեծ ծրագիր և նախատեսում ենք գործընթացը դարձնել շարունակական»:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին ներկայացրել է նոր մարզագույքի առավելությունները՝ ընդգծելով, որ դրանցով ծանրորդներն առավել հարմարավետ են մարզվում:

Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ այս գույքը երկար տարիներ է ծառայելու և վստահաբար նպաստելու է ավելի բարձր արդյունքներ գրանցելուն:

Հավաքականի գլխավոր մարզիչը նաև տեղեկացրել է, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նախքան Տոկիո մեկնելը կմարզվեն խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով, իսկ Ճապոնիայի մայրաքաղաքում նոր մարզագույքին հարմարվելու խնդիր չեն ունենա:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը ևս փաստել է, որ նոր ծանրաձողերը որակապես շատ են տարբերվում նախորդ ունեցածից. «Մեզ համար առավել կարևոր է, որ լավ մարզագույք ունենանք: Այդ կերպ ավելի բարձր արդյունքներ կգրանցենք»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հուլիսի 1-ի նիստում որոշում էր կայացվել հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ ծանրամարտի հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի մարզումները IWF-ի չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու նպատակով: