Շոյգուն հայտարարություն տարածեց
Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը համալիր զորավարժություններ կանցկացնեն` Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի զորակազմի դուրս բերման ֆոնին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ընդհանուր առմամբ, եթե խոսենք մեր համագործակցության մասին, այն բավականին հաջող է զարգանում: Մենք համալիր զորավարժություններ ենք անցկացնում Տաջիկստանի հետ` կապված այն սպառնալիքների հետ, որոնք առաջանում են: Առջևում զորավարժություններ են ուզբեկ գործընկերների հետ, որին կհաջորդեն եռակողմ զորավարժությունները` Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի մասնակցությամբ»,- այսօր ասել է Շոյգուն տաջիկ պաշտոնակից Շերալի Միրզոյի հետ հանդիպման ժամանակ:
Շոյգուի խոսքով` «բազմաթիվ տարատեսակ սպառնալիքներ և ռիսկեր են ստեղծվում»: «Այնուամենայնիվ, մենք պետք է ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում ոչ միայն հարցեր քննարկենք, այլև համապատասխան որոշումներ կայացնենք և համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի երկրների սահմանների ու տարածքների անվտանգության ապահովման համար»,- ասել է նա:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին