Ադրբեջանցի երեք զինծառայող է գերի ընկել
Այսօր առավոտյան Արցախի Մարտունու շրջանի հյուսիսային գյուղերից մեկի հատվածում հայ դիրքապահները բռնել են շփման գծի մեր կողմն անցած ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայողի` 2 մայորի և 1 շարքայինի։
Աղբյուրի փոխանցմամբ` մեր դիրքապահները զինաթափել են թշնամու զինծառայողներին, առգրավել նրանց ավտոմեքենան։ Որոշ ժամանակ անց սակայն միջամտել են ռուս խաղաղապահները և երեքին էլ տարել։ Ամենայն հավանականությամբ 3-ն էլ ազատ են արձակվել։
Հավաստիացումներին, թե վերջիններս մոլորվել են ու պատահմամբ հատել շփման գիծը, չեն հավատում ոչ մեր դիրքապահները, ոչ էլ տեղի բնակչությունը։
Համանման իրավիճակում Ադրբեջանը ոչ մի պարագայում ազատ չէր արձակի մեր զինծառայողներին, կամ կփոխանակեր հերթական ականապատ տարածքների քարտեզների կամ անհրաժեշտ այլ ինֆորմացիայի հետ, կամ կդատեր որպես դիվերսանտների, լրտեսների ու ահաբեկիչների, ինչպես որ դա անում է 2020 թ. դեկտեմբերին Թաղավարդում գերեվարված մեր ծինծառայողների հետ։
Այսօր էլ 2 հայ գերիներ` Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանն ապօրինաբար դատապարտվեցին 6 տարի ազատազրկման, մինչդեռ հայկական կողմը փաստորեն հենց այնպես բաց թողեց թշնամու զինծառայողներին, և դա այն դեպքում, երբ Ադրբեջանում ունենք մոտ 200 ռազմագերի։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին