ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են քաղաքացիական մասնագետների անվտանգությունն ինժեներական աշխատանքների ընթացքում` Լեռնային Ղարաբաղում շփման գծի մոտ 20 կմ ջրատար անցկացնելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Մոտակա ջրամատակարարման կայանը գտնվում է շփման գծի մոտակայքում, ուստի տեղի բնակիչները աշխատանքի ընթացքում անվտանգություն ապահովելու համար դիմել են ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն:
2021 թվականի հունիսի 11-ից, ռուս խաղաղապահների ներկայությամբ, աշխատանքներ են տարվում Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայրի մոտակայքում գտնվող ջրամատակարարման համակարգի վրա: 20 կմ երկարությամբ ջրատարի շահագործման հանձնելուց հետո Թաղավարդի և Կարմիր Շուկայի հեռավոր բնակավայրերի բնակիչները խմելու ջուր կուենան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից