Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Տնտեսություն

ԱՏՁՄ-ն ներկայացրեց 2021-2025 թվականների ռազմավարությունը

Հայտնի են Digiweek 2021-ի անցկացման օրերը:

Աեքսանդր Եսայանն անդրադարձել է ԲՏԱ նոր նախարարի նշանակմանը:

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ ԱՏՁՄ 2021-25 թվականների հիմնական ռազմավարական ծրագրերի, «ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսի և Digitec Summit 2021 համաժողովի վերաբերյալ։ Ասուլիսի բանախոսներն էին ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Նշեց, որ ԱՏՁՄ-ն հաստատել է իր ռազմավարական ծրագրերը 2021-25 թվականների համար և հայտարարեց, որ Digitec Expo 2021-ը և Digitec Summit 2021 համաժողովը տեղի կունենան հոկտեմբերի 29-ից 31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը տեղի կունենա Digiweek 2021-ի շրջանակներում, որի նպատակը 8 օրերի ընթացքում աշխարհի llտեխնոլոգիական հայերին համախմբելն է առաջատար տեխնոլոգիական ոլորտի ՀՀ զարգացման հեռանկարի և հնարավորությունների շուրջ: 

Տեխնոլոգիական շաբաթ Digiweek 2021-ը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ԱՏՁՄ-ի և մասնավոր սեկտորի մի շարք կազմակերպությունների համատեղ ջանքերով: «Դիջիթեք 2021» ցուցահանդեսին և Digitec Summit 2021 համաժողովին զուգահեռ` հոկտեմբերի 27-ին և 28-ին կկայանա Hyetech Showcase 2021-ը, իսկ արհեստական բանականության, նորարարության և վենչուրային ֆինանսավորման թեմայով միջոցառումները տեղի կունենան նոյեմբերի 1-ից 3-ը:

«Այս տարի Digitec Expo-ն կլինի տեղի ունեցածներից ամենամեծը ՝ ավելի քան 1350 քմ ցուցահանդեսային տարածքով, շուրջ 120 մասնակից ընկերություններով և ստարտափերով», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:

«Ցուցահանդեսին զուգահեռ առաջին անգամ կազմակերպում ենք Digitec Summit 2021 համաժողովը, որը համախմբելու է  աշխարհի առաջատար տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու կրթության, ապակենտրոն աշխատուժի և գիտական նորարարության ապագան»:

ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն անդրադարձավ նոր կառավարության ձևավորմանը, մասնավորապես` Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նոր նախարար պարոն Վահագն Խաչատուրյանի նշանակմանը:

«Մենք երեկ հանդիպեցինք պարոն Խաչատուրյանի հետ և ուրախությամբ տեղեկացանք, որ նա նախատեսում է շարունակել պարոն Չոբանյանի օրոք նախաձեռնած ծրագրերը: Մեծապես գնահատելով նախարարության հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որ ունեցանք պարոն Չոբանյանի ղեկավարման ընթացքում` լիահույս ենք, որ պետական և մասնավոր ամուր գործընկերության շրջանակներում նույն ոգևորությամբ աշխատելու ենք նաև նախարար Խաչատուրյանի և նրա թիմի հետ` հաջողությամբ կյանքի կոչելու ռազմավարական այն ծրագրերը, որոնք հանգեցնելու են ավելի հզոր արդյունաբերություն և պետություն ունենալուն», - նշեց  պարոն Եսայանը:

Բացի վերը նշվածներից ԱՏՁՄ ներկայացրեց նաև իր հինգ ռազմավարական ուղղությունները և հարակից ծրագրերը: Դրանք են՝

  • Կրթություն և աշխատուժ. թեև ուղղության հիմնական առանցքն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն է, այժմ ռազմավարական ուղղությունը լրացվում է նաև մասնագիտական վարժանքներով և համալսարանական կրթության բովանդակության բարելավմանն ուղղված նոր ծրագրերով։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերից ԱՏՁՄ-ն վերամեկնարկեց «Բանակից ՏՏ» ծրագիրը, որտեղ մինչ այժմ սովերել են 138 մասնակից՝ 12 մասնագիտական խմբերում։
  • Ինչո՞ւ Հայաստան/ Why Armenia. այստեղ հիմնականում շեշտը դրվելու է տեխնոլոգիական ոլորտում մասնագիտական ուղղությունների սահմանման և խթանման, արտասահմանյան կարևոր շուկաների թիրախավորման, ներդրումային ավելի բարենպաստ միջավայի ստեղծման և տվյալների պաշտպանության ու բիզնեսի շարունակականության ապահովման վրա։
  • Երկակի նշանակության տեխնոլոգիաների արտադրություն. այս ուղղությունը ենթադրում է ոչ միայն վերջինիս ուղղված պետական ​​և մասնավոր ֆինանսավորման ապահովում, այլև երկակի նշանակության  տեխնոլոգիաների համար ազգային միասնական տեսլականի մշակում և տեխնոլոգիապես արդի անվտանգային և պաշտպանական ենթակառուցվածքի ստեղծում՝ այդ թվում տեխնոլոգիական ստորաբաժանման ստեղծում և զարգացում
  • Գիտական ​​հետազոտություն. այս ուղղության նպատակը հիմնական և ուղղորդված գիտական ​​հետազոտությունների համար պետական ֆինանսավորման ապահովման հասնելն է։
  • Էլեկտրոնային կառավարում և կիբերանվտանգություն. ուղղությունը ենթադրում է կարևոր նշանակության ենթակառուցվածքների համար անվտանգության և տվյալների փոխգործունակության ազգային չափորոշիչների մշակում և թվային ու մեդիա գրագիտության բարձրացում:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.