Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Աշխարհ

«Ամերիկյան զորքերը չեն կարող և չպետք է կռվեն». Բայդենը հայտարարություն է տարածել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ժողովրդին ուղղված ուղերձում, բացատրել է՝ ինչու է որոշում կայացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մասին, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ես միշտ ամերիկացի ժողովրդին խոստացել եմ ազնիվ լինել: Ճշմարտությունն այն է, որ սա տեղի ունեցավ ավելի արագ, քան մենք ենթադրում էինք: Այսպիսով, ինչ է տեղի ունեցել: Աֆղանստանի քաղաքական առաջնորդները հանձնվեցին և լքեցին երկիրը: Աֆղանստանի զինվորականները փլուզվեցին՝ չփորձելով կռվել: 

Ամերիկյան զորքերը չեն կարող և չպետք է կռվեն և մահանան այն պատերազմում, որում աֆղանական ուժերը չեն ցանկանում պայքարել իրենց իսկ համար: 

Մենք ծախսել ենք ավելի քան տրիլիոն դոլար: Մենք վարժեցրել և վերազինել ենք աֆղանական ռազմական ուժերը, որոնք բաղկացած էին մոտ 300 000 հոգուց ՝ անհավատալիորեն լավ սարքավորված, ուժերով ավելի մեծ, քան ՆԱՏՕ-ի մեր շատ դաշնակիցների զինված ուժերը: 

Մենք նրանց տվել ենք բոլոր անհրաժեշտ գործիքները: Մենք վճարել ենք նրանց աշխատավարձերը՝ տրամադրելով իրենց օդուժի սպասարկումը, ինչը թալիբները չունեն: Թալիբները օդուժ չունեն: Մենք տրամադրել ենք օդային աջակցություն: 

Մենք նրանց տվել ենք բոլոր հնարավորությունները՝ որոշելու իրենց ապագան: Այն, ինչ մենք չէինք կարող տրամադրել նրանց, այդ ապագայի համար պայքարելու կամքն էր: Սխալ է հրամայել ամերիկյան զորքերին միջամտել այն դեպքում, երբ Աֆղանստանի զինված ուժերը դա չէին անի:

Եթե Աֆղանստանի քաղաքական առաջնորդները, քանի դեռ նման իրավիճակ չկար, ի վիճակի չեղան համախմբվել հանուն իրենց ժողովրդի բարօրության, բանակցել իրենց երկրի ապագայի համար, նրանք դա երբեք չէին անի, քանի դեռ ամերիկյան զորքերը մնացել էին Աֆղանստանում՝ կրելով կրակի հիմնական բեռը և պայքարելով նրանց համար»,-ասել է Բայդենը:

Թալիբներն արագորեն սկսել են վերահսկողություն հաստատել Աֆղանստանի կարևոր քաղաքների վրա այն ֆոնին, երբ Բայդենը կատարում է իր խոստումը՝ զորքերը տուն ուղարկել մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ը: 

Կիրակի օրը թալիբները վերահսկողություն են հաստատել Քաբուլի վրա: «Թալիբան» շարժման համահիմնադիրը հայտարարվել է Աֆղանստանի նոր նախագահ այն բանից հետո, երբ շարժումը հայտարարել է, որ քսանամյա արևմտյան օկուպացիան «ավարտվել է»: