Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստացել են հնարավորություն՝ իրականացնելու դրամական փոխանցումներ անմիջապես արտասահմանյան բանկերի Visa, Mastercard, МИР, Union Pay քարտերին, ինչպես նաև Եվրամիության երկրների բանկային հաշիվներին: Գումարը փոխանցվում է հաշվին ակնթարթորեն, իսկ միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի մինչև 1,5%-ը:
ՌԴ բանկերի կողմից թողարկված Visa, Mastercard, МИР քարտերին փոխանցումների դիմաց սակագինը կազմում է 1,5%, առնվազն 100 ՌԴ ռուբլի: Ընդ որում՝ դրամական փոխանցման գումարը քարտին հաշվեգրվում է ՌԴ ռուբլով:
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa, Mastercard քարտերին փոխանցումների դիմաց սակագինը կազմում է 1,5%, առնվազն 250 ՌԴ ռուբլի, 5 ԱՄՆ դոլար/Եվրո։ Կրկնարժութային փոխանցումներ կարելի է կատարել ՀՀ դրամով,
ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ 0% - 0.1% սակագնով:
Բանկի հաճախորդներին հասանելի են նաև միջազգային փոխանցումներ UnionPay քարտերին՝ 2%, առնվազն 5 ԱՄՆ դոլար սակագնով: Փոխանցման առավելագույն գումարը 5 հազ. ԱՄՆ դոլար է: 120 հազ. ՀՀ դրամից ավելի գումար
փոխանցելիս՝ այն ստացողի քարտին ԱՄՆ դոլարով հաշվեգրելու դեպքում միջնորդավճարը կկազմի 0%:
Ի թիվս այլ հնարավորությունների՝ կարելի է իրականացնել դրամական փոխանցումներ Եվրոյով՝ Եվրամիության 32 երկրների ցանկացած բանկի հաշվեհամարին՝ 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Ստացողը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ: Մեկ փոխանցման առավելագույն գումարը 4,5 հազ. Եվրո է, փոխանցման գործող սակագինը՝ 10-ից 20 Եվրո (կախված փոխանցվող գումարի չափից):
Փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ բանկի մասնաճյուղ և նշել փոխանցումը ստացողի տվյալները: Ծառայությունից կարելի է օգտվել նաև հեռահար՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ կապ հաստատելով Բանկի աշխատակցի հետ Skype-ով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է փոխանցումների ծառայությունները և ընդլայնում դրանց աշխարհագրությունը: Այսօր Բանկի հաճախորդներին հասանելի են դրամական փոխանցումների վեց համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, Conversе Transfer և Telcell: Դրամական փոխանցումները Հայաստանում ամենապահանջված ֆինանսական ծառայություններից են, և մենք պլանավորում ենք շարունակաբար կատարելագործել մատուցվող ծառայությունները՝ ընդլայնելով երկրների միջև փոխանցումներ կատարելու հնարավորությունները»,- նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը դրամական փոխանցումների ծավալով առաջատարներից է Հայաստանում. 2020թ․ կատարված փոխանցումների քանակը կազմել է 583 հազ.՝ 88.3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով: 2021թ․ առաջին կիսամյակի արդյունքներով դրամական փոխանցումների քանակը կազմել է 325 հազ., ինչը 44%-ով գերազանցում է 2020թ․ նույն
ժամանակահատվածի ցուցանիշը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: