Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Աշխարհ

Առնվազն 210 մարդ է սպանվել անցյալ շաբաթ

Առնվազն 210 մարդ է սպանվել անցյալ շաբաթ Եթովպիայի արեւմուտքում` «Օրոմոյի ազատագրական բանակի» անջատողական խմբավորման զինյալների կողմից` քաղաքացիական օբյեկտների վրա մի շարք հարձակումների արդյունքում: Այս մասին հինգշաբթի հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Եթովպիայի մարդու իրավունքների հանձնաժողովին, որը ստեղծվել է երկրի կառավարության որոշմամբ:  

Հանձնաժողովը հայտնել է, որ անջատողականների զինված խումբը օգոստոսի 18-ին հարձակվել է Օրոմիայի նահանգի արեւմուտքում գտնվող Ջիդա Կիրեմու շրջանի բնակիչների վրա եւ սպանել 150 մարդու: Հաջորդ օրը զինյալները այդ շրջանում նոր հարձակում են իրականացրել, որի հետեւանքով եւս 60 մարդ է զոհվել: Ընդգծվում է, որ գրոհայինների հարձակումները «էթնիկ բնույթ են կրել»: Ավելի վաղ Reuters-ը հայտնել է հարձակման առաջին օրը 150 զոհերի մասին, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Օրոմոյի ազատագրական բանակը»՝ «Օրոմոյի ազատագրական ճակատի» ռազմական թեւը, հաճախ ինքնուրույն է գործում: Դրա նպատակը Եթովպիայի Օրոմիա նահանգի անկախացումն է: Դաշնային իշխանությունները «Օրոմոյի ազատագրական բանակը» հայտարարել են ահաբեկչական կազմակերպություն: Խմբավորման ղեկավարները օգոստոսի 11-ին հաղորդել են, որ իրենք համաձայնության են եկել «Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի» (TPLF) հետ՝ Եթովպիայի կառավարությունը տապալելու նպատակով: