Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Տնտեսություն

Պետք է վերականգնել արտադրական Հայաստանը

Վարդանը խոստանում է՝ քայլելու է։ Ավագ լեյտենանտի հրամանատարությամբ խոցվեց  թշնամու ՏՕՍ համակարգերից մեկը։ Վարդանն էլ վիրավորվեց ԱԹՍ-ի հարվածից։

Վարդանն իր զինվորների հետ մասնակցել է Արցախի պաշտպանությանը։ Վիրավորումից հետո վերականգնողական բուժում է ստացել Զինվորի տանը։ Այժմ էլ բուժումը շարունակվում է հայկական արտադրության քայլաբերով։

«Սարքերը մեր կյանքի որակը բարձրացնում են ու բուժումն արագացնում»,-  պատմում է Վարդան Վարդանյանը։

«Քայլտեք» ընկերության քայլաբերը վերականգնում է քայլքի ֆունկցիան՝ կանխելով հաշմանդամության  հետ զուգահեռ զարգացող ավելի քան 30 հիվանդություն։

«Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը մասնագիտությամբ կինեզոլոգ է։ 2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո ընկերների հետ աշխատում էր վիրավորում ստացած տղաների հետ։ Այդ ժամանակ էլ որոշեցին ստեղծել ընկերությունը՝ արտադրելով սարքեր, որոնց միջոցով տղաները կկարողանան բուժումը շարունակել նաև տնային պայմաններում։

«Քանի որ մենք չենք կարող ամբողջ տարի բոլորին պահել ռեաբիլիտացիոն կենտրոններում, գաղափար առաջացավ ստեղծել սարքավորումներ, որոնցով կկարողանան ինքնուրույն պարապել»,- նշում է «Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը։

Դավիթը Վարդանի հետ փորձարկում է անվասայլակի էլեկտրական կցորդիչի հզորությունն ու ուժը։ Էլեկտրական կցորդիչը արտադրված է Հայաստանում։ Այն միանում է անվասայլակին և դառնում էլեկտրական ինքնագնաց։ Այսպես լուծվում են տարբեր խնդիրներ։

Այժմ հանրապետությունում կան հենաշարժողական խնդիր ունեցող բազմաթիվ զինհաշմանդամներ, ովքեր ունեն էլեկտրական կցորդիչի և քայլաբերի վրա մարզումներ իրականացնելու անհրաժեշտություն։ «Քայլտեք»-ը գործընկերոջ՝ Ակբա բանկի աջակցությամբ կպատրաստի և նրանց կտրամադրի  հայկական արտադրության կցորդիչները:

«Ակբայի հետ համագործակցության ընթացքում մենք մի քանի հատ կցորդիչ ենք արտադրել ու մնացածն էլ կփորձենք փակել։ Բանկը գործընկեր է, որի միջոցով կարողացանք ֆինանսավորում ունենալ և մեր ունեցած պրոդուկտները հասցնել զինհաշմանդամներին»,-նշում է «Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը։

Շուտով պատրաստ կլինի նաև «Քայլտեք»-ի հայկական արտադրության առաջին սկուտերը և դուրս կգա վաճառքի։ Ստացված գումարը ուղղվելու է վերականգնողական սարքավորումների պատրաստմանը։ «Քայլտեք»-ում որոշել են նախագծել նաև էլեկտրական մեքենա։ Դավիթը վստահ է, որ Հայաստանն արտադրողական մեծ պոտենցիալ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել։ Հայաստանը համաշխարհային քարտեզին պետք է դիրքավորել որպես տեխնոլոգիական երկիր։

«Քայլտեք»-ի ուժը ոգեշնչված ու նվիրված  թիմն է, ովքեր աշխատում են հանուն մեկ նպատակի և արդյունքի։

Մանրամասն՝ տեսանյութում: