Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Տնտեսություն

«Ամերիաբանկն» առաջին մասնաճյուղն է բացել Հրազդանում՝ առաջարկելով արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր նրանց, ովքեր մինչև տարեվերջ բանկում հաշիվ կբացեն

Հոկտեմբերի 6-ին Հրազդանում բացվեց «Ամերիաբանկի» նոր մասնաճյուղը: Կոտայքի մարզում սա բանկի թվով երկրորդ մասնաճյուղն է: Մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ը: Ստեղծված են և՛ օնլայն, և՛ օֆլայն սպասարկման հնարավորություններ՝  կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ, կանաչ ու լուսավոր միջավայր: Ի դեպ, նորաբաց «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան «Ամերիաբանկի» հաճախորդ՝ բացելով հաշիվ բանկի այս մասնաճյուղում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Нет описания.

Մասնաճյուղի բացման ժամանակ «Ամերիաբանկի» Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշեց՝ բանկն ունի աճի և զարգացման հստակ ռազմավարություն, որի հիմնական ուղղություններից մեկը տեխնոլոգիական, թվային գործիքներն օգտագործելով՝ հաճախորդների սպասարկումն է: «Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մեր հաճախորդների բազայի ընդլայնման տեմպերը՝ մենք ընդլայնվում ենք նաև մասնաճյուղային ցանցի առումով, և այն քաղաքներում, որտեղ հաճախորդների կենտրոնացում կա, բացում ենք մեր բանկի մասնաճյուղերը: Մեր ընդհանուր քաղաքականության մեջ Հրազդանը հերթական քաղաքն էր, որտեղ անհրաժեշտություն կար մասնաճյուղ բացելու՝ հաշվի առնելով քաղաքի պոտենցիալը, գործող ձեռնարկությունները և այլ հանգամանքներ: Հիմնական տրամաբանությունը սա է, և այսօրվանից արդեն բանկի «Հրազդան» մասնաճյուղը սկսում է գործել և սպասարկել մեր հաճախորդներին»,-ասում է Բարսեղյանը:

Нет описания.

Նշում է՝ սա բանկի չորրորդ մասնաճյուղն է, որ բացվում է այս տարի: «Ունենք առաջնահերթությունների հստակ ցանկ: Այս տարի մարզերում սա առաջին լրացուցիչ մասնաճյուղն է, որ բացում ենք: Մյուս երեք մասնաճյուղերը բացվել են Երևանում՝ Դալմայում, Մաշտոցի պողոտայում և Էրեբունիում: Բացի դա, ընդլայնել ենք Ջերմուկի մեր մասնաճյուղը: Մինչև տարեվերջ նախատեսում ենք ևս մեկ՝ բավականին մեծ մասնաճյուղի բացում՝ այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Մասնաճյուղերի բացումը ցույց է տալիս բանկի զարգացման տեմպերը և ընդհանուր առմամբ հաճախորդների բազայի և բիզնեսի ակտիվության տեմպը, որը սպասարկելու համար էլ բանկն ընդլայնում է մասնաճյուղային իր ցանցը»,-ընդգծում է «Ամերիաբանկի» Մանրածախ բանկինգի տնօրենը:

Հավելում է՝ ժամանակային առումով բանկը գործում է տասը տարի և մի փոքր ավելի: «Սրա հետ մեկտեղ երկրի խոշորագույն բանկն ենք: Ընդ որում, խոսքը ոչ միայն թվերի մասին է, որտեղ ակնհայտ է, որ  հիմնական ցուցանիշներով երկրի ֆինանսական համակարգի առաջատարն ենք, այլ նաև որակական ցուցանիշներով՝ սպասարկման որակ, թվայնացման մակարդակ և այլն: Չնայած այս տարի հինգ մասնաճյուղ ենք բացել, բայց մեր գործառնությունների 90 տոկոսից ավելին մասնաճյուղերից դուրս է կատարվում: Կարող եք պատկերացնել, թե թվայնացման ինչ մակարդակի մասին է խոսքը: Բոլոր այն քաղաքներում, որտեղ կա հաճախորդների զգալի կենտրոնացում, նույնպես մասնաճյուղեր կունենանք, սակայն հիմնական առաջնահերթությունը մնում են թվային տեխնոլոգիական լուծումները»,-եզրափակում է Արման Բարսեղյանը:

«Ամերիաբանկի» մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն ընդգծում է՝ նորարարական լուծումներով և տեխնոլոգիական հագեցվածությամբ մասնաճյուղ է ստացվել:

Нет описания.

««Հրազդան» մասնաճյուղը երկրորդն է Կոտայքի մարզում: Այս մասնաճյուղի միջոցով կկարողանանք տարածաշրջանի հաճախորդների համար ապահովել սպասարկման բարձր որակ: Նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ հաճախորդներին առաջարկում ենք մի շարք արտոնյալ պայմաններ, որոնք վերաբերում են ֆիզիկական և իրավաբանական անձանց: Առհասարակ, որպես կանոն, մեր բոլոր նորաբաց մասնաճյուղերում տրամադրում ենք նմանատիպ արտոնություններ: Վստահ ենք, որ նոր մասնաճյուղը սպասարկման նոր որակ կբերի տարածաշրջան»,-շեշտում է Խաչատրյանը:

Նշենք, որ «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
  • VISA ստիկեր` տարեկան 1500 դրամ (3000 դրամի փոխարեն)

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

 
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

Լուսինե Առաքելյան