ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ավելի քան 300 տոննա հումանիտար ապրանք են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին, բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Զինծառայողները բարեգործական կազմակերպությունների հետ ավելի քան 226 հումանիտար միջոցառում են իրականացրել քաղաքներում և հեռավոր համայնքներում, դպրոցներում, մանկապարտեզներում և տուն-ինտերնատներում, այդ թվում՝ ավելի քան 100 հասցեական հումանիտար ակցիաներ են իրականացվել:
Ռուս խաղաղապահները կանոնավոր կերպով համալիր միջոցառումներ են իրականացնում՝ տեղի բնակիչների հետ աշխատանք տանելով և կարիքավոր բնակիչների մասին տեղեկություն հավաքելով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից