Պուտինի հրահանգով Աֆղանստանից տարհանվում են ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ
ՌԴ պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ներկա պահին երեք Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ հումանիտար օգնություն են հասցրել Քաբուլի օդանավակայան և իրականանում են տարհանվող քաղաքացիների տեղավորումը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Աֆղանստանի մայրաքաղաք է ուղարկվել 108 տոննա հումանիտար օգնություն:
Գերատեսչությունից հավելել են, որ Ռուսաստանի քաղաքացիներից բացի տարհանվում են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Յուրաքանչյուր օդանավում գտնվում են բժշկա-սանիտարական հաշվարկներ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով:
Նախորդ զանգվախծային տարհանումն իրականացվել է օգոստոսին: Այն ժամանակ ռուս զինվորականները հայրենիք էին տեղափոխել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի 400 քաղաքացու:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել օգոստոսին՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանն» ավելի ուշ հայտնել է երկրի նոր կառավարության կազմը, որն անցել է աշխատանքի:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից