Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Ժամանց

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 22-ից 28-ը

ԽՈՅԵՐ

Աստղերը Խոյ տղամարդկանց հուշում են լինել շատ ինքնավստահ ու ինքնուրույն, իսկ Խոյ կանանց՝ թույլ ու կանացի։ Հենց այս հատկանիշների շնորհիվ դուք կկարողանաք գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին, քանզի դրանք ձեզ կդարձնեն ավելի գրավիչ եւ համակրելի։ Օգտագործեք ձեր «զենքերը»։

ՑԼԵՐ

Մտածեք, թե ինչու ձեր սիրելի էակի բնավորության այս կամ այն գիծը ձեզ դուր չի գալիս։ Միգուցե այն կարելի է հեշտությամբ հանդուրժել՝ պարզապես փոխելով դրա անունը։ Օրինակ՝ ոչ թե շատախոս, այլ մարդամոտ ու շփվող կամ ստախոսի փոխարեն՝ վառ երեւակայության տեր, հնարամիտ։ Փորձեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Շաբաթը հիանալի հնարավորություն կտա ձեզ վերլուծել, թե ինչու եք այդպես վարվում սիրելի էակի հետ եւ ինչպես է նա ձեզ պատասխանում։ Սակայն պետք չէ երկար մտորել պատճառների մասին, կենտրոնացեք լուծումների վրա։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելի անձնավորությունը ձեզ անակնկալ (թեկուզ փոքրիկ) մատուցելու մեծ ցանկություն կունենա։ Օրինակ՝ միգուցե նա ցանկանա ձեզ կերակրել, կինոդիտման գնալ միասին կամ երգել հատուկ ձեզ համար։ Մի հրաժարվեք, տվեք նրան այդ հնարավորությունը եւ օրն անմոռանալի կանցնի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հարաբերություններում ամեն ինչ փոխելու համար դեռ ուշ չէ։ Դուք բավականին ժամանակ ունեք, որպեսզի խորապես հասկանաք, թե ինչն է ձեզ խանգարում եւ խոչընդոտում անձնական կյանքում եւ ուղղեք բոլոր այդ թերությունները։ 

ԿՈՒՅՍԵՐ

Փորձեք առավելագույնս անկեղծ եւ ազնիվ լինել սիրելի էակի հետ։ Ինչ-որ մի բան թաքցնելու ձեր փորձն անգամ կարող է խնդիրներ առաջացնել ապագայում։ Իհարկե, անկեղծանալը միշտ էլ դժվար է, բայց դրանից հետո դուք ձեզ թեթեւացած կզգաք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքները, պետք է իմաստուն գործեն այսօր՝ շրջապատին պատմելով իրենց կենսափորձի մասին։ Այն իսկապես մեծ է եւ կարող է օգտակար լինել ոչ միայն ձեզ եւ ձեր մտերիմներին, այլեւ սիրելի էակին։ Նրա հետ նույնպես կիսվեք ու խորհուրդներ տվեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրելի էակի եւ հարազատ մարդկանց գնահատականը շատ կարեւոր կլինի ձեզ համար։ Հենց նրանց շնորհիվ դուք կբացահայտեք ձեր դրական եւ բացասական կողմերը։ Սակայն եթե գնահատականները միայն դրական լինեն, մի շտապեք պարծենալ ձեզնով։ Ավելի ադեկվատ եղեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելիի հետ վիճելու համար բոլոր պայմանները կլինեն։ Կարող եք մեկընդմիշտ, կարող եք ժամանակավոր հրաժեշտ տալ սիրելի էակին։ Գլխավորը՝ ձեր ընտրյալը հասկանա ձեր գործողությունների նպատակը եւ ճիշտ եզրակացություններ անի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրելիին կթվա, որ դուք այլեւս չեք սիրում նրան։ Փորձեք բոլոր հնարավոր եւ անհնարին խոսքերով հակառակը ապացուցել նրան։ Ասեք, որ սխալվում է եւ ձեր սրտում միայն նա է։ Դա ձեր ուժերի սահմաններում է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հետաքրքիր հանդիպումներ, պատահական ծանոթություններ չեն սպասվում։ Շաբաթը պետք է նվիրել ձեր սիրելիին եւ որքան հնարավոր է մեծ հաճույք ստանալ նրա հետ անցկացրած րոպեներից։

ՁԿՆԵՐ

Սիրելի էակի համար, չգիտես ինչու, դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք դուք ուզում։ Հետեւաբար, ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել։ Դե ինչ, ձեր տանջանքը կտա իր պտուղները, բայց թե ինչ տեսքով՝ հայտնի չէ։