Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվածություն ձեռք բերեցին
Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին և Ադրբեջանի փոխվարչապետը հայտարարել են առաջիկայում նավթագազային ոլորտում Թեհրանի ու Բաքվի միջև համագործակցության մասին նոր փաստաթղթերի վերաբերյալ:
Ջավադ Օվջիի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության հետ կայացել է կառուցողական հանդիպում և ձեռք են բերվել «լավ պայմանավորվածություններ»: Նա նշել է, որ հաշվի առնելով այդ հնարավորությունները՝ Իրանն ու Ադրբեջանը կարող են արդյունավետ համագործակցել միմյանց հետ՝ հավելելով, որ Ադրբեջանն ունի լավ հնարավորություններ նավթագազային ոլորտում:
Իրանցի նախարարը հայտնել է, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Ադրբեջանից դեպի Թուրքմենստան գազի մատակարարման մասին: «Լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Նախիջևանին գազի մատակարարումների հարցում»:
Օվջին նշել է, որ Կասպից ծովում նավթային և գազային հանքավայրերի շահագործումը ևս մեկ առարկա է Ադրբեջանի պատվիրակության հետ բանակցությունների համար: «Այդ հարցի շուրջ առաջին բանակցություններն անցկացվել են, և երկու երկրների փորձագիտական պատվիրակությունները շարունակում են երկխոսությունը»:
Նա հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանի հետ կստորագրվեն համաձայնագրեր նավթի, գազի և Կասպից տարածաշրջանում նավթագազային հանքավայրերի շահագործման ոլորտում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից