Ուսիս գցած լավաշը Գառնիի՞ լիներ, թե՞ Սևանի․ Սոնա Ռուբենյան
Մի քանի օր է համացանցում ակտիվ քննարկվում է երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանեկան արարողությունը, նաեւ հարսանեկան յուրօրինակ զգեստը։ Հիմնականում լուսանկարների մեկնաբանություններում օգտատերերը տարբեր կարծիքներ են հայտնել, մեծամասամբ՝ քննադատական։
Սոնա Ռուբենյանի հարսանեկան լուսանկարներից մեկի տակ մի օգտատեր գրել էր․ «Ասենք պետք էր էս նեղ մաջալին ճոխ հարսանիք անեիք, չէիք կարա նեղ ընտանեկան շրջապատում ընթրիք անեիք։ Ամոթ ձեզ»։
Ռուբենյանը պատասխանել է այդ մեկնաբանությանը․ «Մանրամասնեք էլի, եթե դժվար չի, օրինակ քանի՞ հոգով, որտե՞ղ, ո՞ւմ հետ, ի՞նչ հագնեինք, ի՞նչ ուտեինք, քանի՞ րոպե տևեր, հյուրերն ի՞նչ հագնեին, ո՞նց իրենց պահեին, քանի՞ րոպե պարեին, ի՞նչ նվերներ բերեին, ծաղկեփունջը վարդ լիներ, թե գիպսոֆիլիա ու, ո՞ր ուղղությամբ գցե, բարձրակրունկներս ժամը քանիսի՞ն բոթասով փոխեի, խորովածը ո՞ր ժամին բերեին, հարսի պարը ի՞նչ շարժումներով պարեի, ուսիս գցած լավաշը Գառնիի լինե՞ր, թե՞ Սևանի, ի՞նչ կենացներ լինեին, քանի՞ «գորյաչի» լիներ, ո՞վ երգեր, ժամը քանիսի՞ն հնչեր «բարի գիշեր» բարեկամները, ու սենց մի շարք ճշտումներ, թե չէ շատ ի միջի այլոց, անորոշ ու լակոնիկ եք արել ձեր կարգադրությունները իմ հարսանիքի վերաբերյալ»։
Նշենք, որ ավելի վաղ Սոնայի մայրը եւս անդրադարձել էր դստեր հարսանեկան զգեստի շուրջ առաջացած աղմուկին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...