Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Աշխարհ

Յուրի Նավոյանը հրաժարվել է Մոսկվայում Արցախի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից` փոխարենը առաջարկելով համատեղ զորացնել ՌԴ հետ քաղաքական երկխոսության օրակարգը

Վերջերս տեղեկություններ են շրջանառվումոր Արցախի կառավարությունը մտադիր է նոր կադրի նշանակումով թարմացնել Մոսկվայում իր ներկայացուցչության աշխատանքըՀամաձայն այդ տեղեկություններիՄոսկվայում Արցախի ներկայացուցչի պաշտոնի համար դիտարկվում է նաև ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի թեկնածությունը, հավանաբար, նկատի ունենալով, որ տարիներ շարունակ նա Մոսկվայում  զբաղվում է Հայաստանի ու Արցախի խնդիրներով և նման նշանակումը դրական կընդունվի ՌԴ և ՀՀ պետական ու քաղաքական  շրջանակներում: Այս տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով մենք դիմեցինք պարոն Նավոյանին և ստացանք հետևյալ պատասխանը.

«Այո, բավական ժամանակ առաջ Արցախի բարձրագույն ղեկավարության կողմից ինձ առաջարկվել է ստանձնել Մոսկվայում Արցախի մշտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը, բայց սիրալիր կերպով հրաժարվել եմ` փոխարենը առաջարկելով համատեղ զորացնել Ռուսաստանի հետ երկխոսությունը և բարելավել դրա բովանդակությունը: 

Առանց պաշտոնական հանգամանքի էլ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, իբրև ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ հասարակական դիվանագիտության ճանապարհով շարունակում եմ նպաստել տարբեր ոլորտներում Ռուսաստանի հետ Արցախի համագործակցության զարգացմանը: Իսկ այդ աշխատանքը ընդհանրապես ընդլայնում է հայ-ռուսական երկխոսության և գործընկերության դաշտը` կոնկրետ իրավիճակներում ապահովելով հստակ լուծումներ: 

Եվ քանի որ համագործակցում ենք Արցախի պետական համակարգի հետ, ի թիվս լուծումներ պահանջող այլ հարցերի, նաև Մոսկվայում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեության վերաբերյալ Ստեփանակերտին համակարգային առաջարկություններ ենք արել մեր կազմակերպության կողմից: Իհարկե, դրանց որդեգրելու նպատակահարմարության հարցը Արցախի կառավարության իրավասության դաշտում է: Միայն նշեմ, որ մեր առաջարկությունները ոչ թե կադրային փոփոխությունների վերաբերյալ են, այլ իրավա-կազմակերպչական բնույթի` ուղղված Արցախի սուբյեկտայնության ապահովմանը»: