Առավել կոշտ կանոններ են սահմավնել. նոր խստացումներ «Օմիկրոն» շտամի պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առավել կոշտ կանոններ է սահմանել ԱՄՆ ժամանող ճանապարհորդների համար, քանի որ երկրում կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով վարակման մի քանի դեպք է հայտնաբերվել:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, Բայդենը հայտարարել է, որ իր ծրագիրը «մեկուսացում և լոքդաուն չի ներառում» և չի ընդլայնում պատվաստման պահանջները:
Հինգշաբթի հայտարարված կանոնների համաձայն՝ բոլոր արտասահմանցի ճանապարհորդները կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն ԱՄՆ մեկնելուց 24 ժամ առաջ՝ անկախ պատվաստման կարգավիճակից: Օդանավերում, գնացքներում և ավտոբուսներում դիմակ կրելու պարտադիր ռեժիմը կերկարաձգվի մինչև մարտ:
Աֆրիկյան երկրներից տարածվող հիմնամանրէով վարակման դեպքեր են գրանցվել Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Մինեսոտայում, Նյու Յորքում և Հավայիում: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ վարակման դեպքերում թեթև ախտանշաններ են նկատվում:
Կորոնավիրուսի այս տեսակն արդեն հայտնաբերվել է մոտ 30 երկրում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից