Օդանավակայնում BOOM էր. ինչպես Երևանում դիմավորեցին Մալենային
«Մանկական Եվրատեսիլ 2021»–ին Հայաստանին հաղթանակ բերած 14–ամյա Մալենան ժամանեց Երևան։ Պատանի երգչուհուն դիմավորելու համար օդանավակայանում էին հավաքվել հարազատներն ու երկրպագուները։
Tert.am Life–ը եղել է օդանավակայանում և ներկայացնում է մանրամասները։
Մալենան նշեց, որ շատ հուզված է այսպիսի ընդունելությունից, իր համար անսպասելի էր, որ այսքան մարդ կհավաքվի իրեն դիմավորելու համար։

«Չէի սպասում, որ այսքան մարդ կգա ինձ համար։ Շատ շնորհակալ եմ բոլորին, որ եկել են, բոլորին շատ–շատ սիրում եմ։ Շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար»,– ասաց նա ու հավելեց, որ հաղթանակը փոքր–ինչ կանխատեսելի էր, քանի որ երգի արձագանքը շատ մեծ էր։
«Ես երբեք չէի եղել այսպիսի մեծ բեմում, սկզբում շատ հուզված էի, բայց մի քանի փորձից հետո ամեն ինչ անցավ։ Բուն համերգի օրն արդեն հաճույք էի ստանում իմ ելույթից»,– ասաց պատանի երգչուհին, որը երազում է մեծ արտիստ դառնալու, Հայաստանի անունը հաջորդիվ էլ բարձր պահելու համար։
Մալենան 2018–ին չէր անցել «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթը, իսկ 2020-ին, երբ Հանրային ներքին ընտրությամբ պետք է ներկայացներ Հայաստանը, չմեկնեց, քանի որ հետպատերազմական շրջանում որոշվեց չմասնացել մրցույթին։
«Ամեն ինչ լինում է ճիշտ ժամանակին»․ վստահ է Մալենան, որը երրորդ տարին է փորձում Հայաստանը ներկայացնել «Մանկական Եվրատեսիլում»։

«Չեմ կարծում, որ նախորդ տարի կհաղթեի։ Այս տարվա մրցույթն էլ ավելի մեծ էր կազմակերպված։ Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց այս տարի մասնակցեցի»,– ասաց պատանի երգչուհին, որը նախկինում տխրում էր, որ չի ստացվում մրցույթին մեկնելը։
«Մանկական Եվրատեսիլում» հայաստանյան պատվիրակության ղելավարներ Դավիթ Ծերունյանն ու Անուշիկ Տեր–Ղուկասյանն էլ նշեցին, որ շատ մեծ աշխատանք էր տարվել։
Հայաստանը հաջորդ տարի կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլը»։ Նրանք նկատեցին, որ ինքնաթիռում արդեն քննարկում էին, թե ինչ պետք է արվի։




























Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...