Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ

Դու միշտ եղիր, որ ես ժպտամ. Սևակ Ամրոյանի յուրահատուկ անակնկալը կնոջը՝ ամուսնության մեկամսյակի կապակցությամբ

Օրերս լրացել է երգիչ Սևակ Ամրոյանի և կնոջ՝ Քրիտինայի ամուսնության 1 ամիսը: Այս առիթով երգիչն անակնկալ է մատուցել կնոջը:

Դրա մասին տեղեկանում ենք Սևակի կնոջ ինստագրամյան էջից: Նա սթորի հատվածում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ամուսնու անակնկալն իրեն:

«Դու միշտ եղիր, որ ես ժպտամ»,- գրված է եղել բացիկի մեջ:
«1 ամիս»,- լուսանկարին կից գրել է Քրիստինան:
Հավելենք, որ զույգն Ամանորը որոշել էր տոնել Մոսկվայում:

Հիշեցնենք, որ Սևակ Ամրոյանը վերջերս է ամուսնացել: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան: Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:
Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

Սակայն վերջերս իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ընտրյալի մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն: Այն հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի Սևակ Ամրոյանի կինը, երգիչը պատասխանել է.«Մարդ պետք է ունենա բնավորություն, ազնվություն, հետաքրքրություն, ներսի փայլ: Ամենաշատը էներգիան պետք է քեզ հոգեհարազատ լինի»:

Երգիչը խոստովանել է, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում:
Վերջինս նշել է նաև, որ հենց երգն է միացրել իրենց.

«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքնէլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»:
Սևակի խոսքով՝ ինքը ռոմանտիկ չէ, սակայն սիրում է ժամանակ առ ժամանակ անակնկալներ մատուցել սիրելիին:

«Կարող է լինել շրջան, որ սիրելիս բողոքի, որ ինչ-որ բան չեմ անում, օրինակ ասի՝ ինձ վաղուց ծաղիկ չես նվիրել, բայց լինի շրջան, որ փորձեմ ին-որ անակնկալ անել: Ամեն դեպքում սիրում եմ անակնկալներ»: