Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ

Խանդ, սեր, բաժանում. հունվարի 13-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր հեռախոսային երկար զրույց եք ունենալու ձեր սիրելի անձնավորության հետ: Աստղերը չեն կարող հուշել՝ հաճելի, թե տհաճ խոսակցություն կլինի դա, սակայն զգացմունքների պակաս չեք զգա:

ՑԼԵՐ

Այսօր Ցլերի համար լավագույն զբաղմունքը ընտանիքի հետ բնության գիրկ գնալն է՝ հրավիրելով նաեւ ձեր ընտրյալի ծնողներին: Ընտանեկան մտերմիկ միջավայրը ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր փորձեք ամեն գնով բարձրացնել ձեր սիրելի անձնավորության տրամադրությունը: Ժպտացեք նրան, անակնկալ մատուցեք, նվեր տվեք: Ձեր ուշադրությունն ու օգնելու պատրաստակամությունը շատ կարեւոր է: Նա իսկապես կգնահատի ձեր ջանքերը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղային հիվանդությունով վարակվելու հավանականությունը շատ մեծ է: Թե ինչու ձեզ մոտ նման զգացողություններ կառաջանան, պարզ չէ: Սակայն դուք պետք է պայքարեք, որպեսզի չարժանանաք ձեր սիրելի էակի քննադատությանը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ուշադիր զննեք ձեզ շրջապատող մարդկանց եւ փորձեք նրանց շրջանում գտնել իսկապես հարազատ մեկին: Համոզված եղեք, որ հենց նրան էլ կարող եք դիմել անհրաժեշտության դեպքում, քանի որ հենց նա կհասնի ձեզ օգնության:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կարիք չկա ձեր երկրորդ կեսից մեծ անկեղծություն եւ ազնվություն պահանջել, քանի որ Նա ինքն իրեն նման չի լինի: Իհարկե, դուք կարող եք համառ լինել, բայց ջանքերն ապարդյուն կլինեն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հավանականությունը շատ մեծ է, որ կհանդիպեք մեկին, ով կարեւոր տեղ կզբաղեցնի ձեր անձնական կյանքում: Հնարավոր է, որ նա չդառնա ձեր երկրորդ կեսը, բայց միգուցե հենց նրա միջոցով դուք հանդիպեք ձեր իրական սիրուն:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր անսպասելիորեն կհանդիպեք մեկին, որը ամբողջությամբ կկիսի ձեր հետաքրքրությունները եւ համակարծիք կլինի ձեզ հետ: Հավանականությունը շատ մեծ է, որ դուք միանգամից կսիրահարվեք նրան եւ կցանկանաք ամբողջ կյանքում նրա կողքին լինել: Դուք վստահ կլինեք, որ մի քանի երեկո միասին անցկացնելուց հետո ձեզ բաժանելն անհնար կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ինչու եք ձեզ անընդհատ տանջում այն մտքերով, որ ձեր սիրելի անձնավորությունը վերջին օրերին այնքան էլ ուշադիր չէ ձեր նկատմամբ: Նրան մեղադրելուց առաջ պատճառը փնտրեք ձեր մեջ: Գիշերը լաց լինելու եւ հուզական ֆիլմեր դիտելու փոխարեն նախաձեռնող եղեք եւ գործնական քայլեր արեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքում կկատարվի մի բան, որի մասին դուք վաղուց էիք երազում: Այո, ճակատագրական, բուռն իրադարձություններով լի օր է ձեզ սպասվում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Դուք լիովին ազատ մարդ եք: Ոչ մեկը իրավունք չունի ստիպել ձեզ անել այն, ինչ ձեզ դուր չի գալիս: Նույնիսկ եթե չցանկանաք գնալ հանդիպման ձեր սիրելիի հետ, ձեզ ոչ մեկը չի կարող ստիպել անել դա: Այսօր ազատության օր է ձեզ համար:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը շատ դյուրագրգիռ կլինի եւ ամեն մանրուքի պատճառով կնյարդայնանա: Իհարկե, նախընտրելի է, որ դուք վերանայեք ձեր պահվածքը նրա եւ նրա մտերիմների հետ շփվելիս, սակայն դա նույնպես չի օգնի այս պարագայում: Դե ինչ, մնում է միայն հանդուրժել: