Հանա Հորկան մտադրված վարակվել է կորոնավիրուսով ու մահացել
Չեխ ֆոլք երգչուհի Հանա Հորկան մտադրված վարակվել է կորոնավիրուսով՝ խուսափելու համար չպատվաստվածների համար սահմանված սահմանափակումներից ու մահացել է, հայտնում է The Daily Star-ը։
Արտիստի որդու՝ Յան Ռեկի խոսքվ, ինքն ու հայրը պատվաստված են եղել, սակայն վարակվել են COVID-19-ով, իսկ Հորկան մտադրված վարակվել է իրենցից։ Արտիստը պատվաստված չի եղել ու ծրագրել է հիվանդանալ՝ խուսափելու համար սահմանափակումներից, որոնք իշխանությունները մտցրել են չպատվաստվածների համար։
«Նա պետք է մեկ շաբաթով մեկուսանար, քանի որ մեր թեստի արդյունքը դրական էր։ Սակայն նա ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել»,- նշել է Ռեկը։
Մահվանից մի քանի օր առաջ Հորկան սոցիալական ցանցերում հայտնել է, որ առողջանում է, իսկ հենց մահվան օրը գրել է, որ իր ինքնազգացողությունը լավացել է։ Ավելի ուշ նա ցավ է ունեցել մեջքի հատվածում։ Նա պառկել է եւ տաս րոպե անց մահացել է` շնչահեղձ լինելով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից