Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Աշխարհ

Հաղթանակի շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 74-ամյակին նվիրված շքերթն սկսվել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մեկնարկը տրվեց ավանդական բառերով՝ «Ուշադրություն, խոսում եւ ցուցադրում է Մոսկվան Կարմիր հրապարակից։ Ի նշանավորումն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի՝ Հաղթանակի շքե՛րթ»։

«Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո Պրիոբրաժենսկյան գնդի պատվո պահակի գումարտակի դրոշակակիր խումբը Կարմիր հրապարակ է բերում Ռուսաստանի դրոշն ու լեգենդար Հաղթանակի կարմիր դրոշը, որը Ռեյխստագի վրա կանգնեցրել են  Իդրիցյան 150-րդ դիվիզիայի մարտիկները 1945 թվականի մայիսին։ Ռուսաստանի եւ Հաղթանակի խորհրդանշանները անցնում են ամբիոնների եւ շքերթի հաշվարկների առջեւով։

Կենտրոնական ամբիոնում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վետերաններ եւ միջոցառման հյուրեր։ Շքերթն ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, շքերթի հրամանատարն է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

Այս տարի Շոյգուն եւ Սալյուկովը շքերթի առջեւով կանցնեն Aurus նորագույն ռուսական կաբրիոլետներով։ Շքերթի համար պատրաստվել է երեք ավտոմեքենա՝ երկու հիմնական եւ մեկ պահեստային։ Ավանդույթի համաձայն՝ նախարարը շքերթի հաշվարկների առջեւով կանցնի եւ կողջունի Կարմիր հրապարակում շարք կանգնած զինծառայողներին, իսկ հետո կուղղվի դեպի կենտրոնական ամբիոն՝ ՌԴ նախագահին զեկուցելու, որ զորքը պատրաստ է շքերթի։

Այս տարի Հաղթանակի շքերթին մասնակցում են ավելի քան 13 հազար զինծառայող, ավելի քան 130 միավոր արդիական  սպառազինություն եւ զինտեխնիկա։