Ունաի Էմերի. Ցանկանում եմ հաճույք ստանալ այս խաղից
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է իր նախկին ակումբ իսպանական «Վալենսիայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղի մասին:
«Մեզ մոտ մոտիվացիան այնպիսին է, ինչպիսին առաջին խաղից առաջ էր: Շանսերը նախկինի պես 50-50 են, եւ առաջին խաղի արդյունքը ոչինչ չի փոխել այդ առումով: Մեզ սպասվում է շատ ծանր հանդիպում: «Արսենալը» կմտածի հաղթանակի մասին: «Վալենսիան» բարձրակարգ խաղացողներ ունի ինչպես պաշտպանությունում, այնպես էլ առջեւի գծում:
Ցանկանում եմ հաճույք ստանալ խաղից: Ցանկացած մարզիչ ու խաղացող ցանկանում է մասնակից լինել այսպիսի հանդիպման: Պետք է լինենք կենտրոնացված եւ մշտապես հիշենք, որ խաղում ենք մեր երկրպագուների համար»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Վալենսիա» - «Արսենալ» խաղը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Երեւանի ժամանակով 23։00-ին։ Հանդիպումը կսպասարկի Հոլանդիան ներկայացնող մրցավարական բրիգադ՝ Դանի Մակելիի գլխավորությամբ: Առաջին խաղում անգլիական ակումբը տնային հաղթանակ է տարել 3:1 հաշվով։
Հիշեցնենք, որ Ունաի Էմերին «Վալենսիան» գլխավորել է 2008-2012-ը եւ 3 անգամ երրորդ տեղը գրավել Իսպանիայի առաջնությունում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի