Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Տնտեսություն

500մլն ԱՄՆ դոլար գնահատվող հայկական CodeSignal-ը դարձել է ԱՏՁՄ անդամ

Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը, որի գործիքներից և տեխնոլոգիական լուծումներից այսօր օգտվում են աշխարհահռչակ շատ ընկերություններ, ինչպիսիք են՝ Netflix, Facebook, Uber, Zoom, Dropbox, Quora  և մի շարք այլ ճանաչում ունեցող ընկերություններ, դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) լիիրավ անդամ։

«ԱՏՁՄ-ն ուժեղ է իր անդամ ընկերություններով։ Համոզված եմ, որ մեր կազմակերպությունները ոչ միայն ակտիվորեն կներգրավվեն միության կողմից իրականացվող ծրագրերում, այլև մենք նոր ռազմավարական և կարևոր ծրագրեր կսկսենք համատեղ», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Վստահ ենք, որ «Քոդսիգնալ» ընկերության փորձը և ԱՏՁՄ-ի հետ համագործակցությունն իրենց դրական ներդրումը կունենան Հայաստանի ՏՏ համայնքում։ Արդեն իսկ քննարկել ենք կրթական ոլորտի զարգացմանը նպաստող մի քանի կարևոր ծրագրեր, և վստահ եմ` շուտով հանդես կգանք բազմաթիվ նախաձեռնություններով», - նշել է CodeSignal ընկերության տեխնիկական տնօրեն և Երևանյան գրասենյակի տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանը։

Հիշեցնենք, որ CodeSignal-ը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ  աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ Նախորդ տարվա սեպտեմբերին CodeSignal ընկերությունը հայտարարեց 50 մլն. դոլար ներդրման մասին՝ մոտենալով հայկական հաջորդ յունիքորնի տիտղոսին։ Այս նոր ներդրման շնորհիվ CodeSignal-ը գնահատվում է 500 մլն. դոլար։