Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Աշխարհ

Մենք Ռուսաստանի դեմ չենք. Մակրոն

Մենք Ռուսաստանի դեմ չենք պատերազմում, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ազգին ուղղված ուղերձում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը «պառակտում» է ստեղծել Եվրոպայում։

«Հենց նախագահ Պուտինը, մեկը մյուսի հետեւից դավաճանելով իր միջազգային պարտավորություններին, պատերազմն ընտրեց»,- ասել է Մակրոնը։ «Այս պատերազմը հակամարտություն չէ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես ոմանք կցանկանային, որ մենք մտածեինք: Ուկրաինայում ՆԱՏՕ-ի բազա չկա։ Դա սուտ է։ Ռուսաստանը ագրեսիայի օբյեկտ չէ, նա ագրեսոր է։ Այս պատերազմը նացիզմի դեմ պայքար չէ… Դա սուտ է»,- հավելել է Մակրոնը։

Նա ասել է, որ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ կապերի պահպանմանը։ Ֆրանսիայի առաջնորդն ասել է, որ կապի մեջ է Պուտինի հետ, որպեսզի «համոզի նրան հրաժարվել զենքից», ինչպես նաեւ կանխել «հակամարտության ընդլայնումը»:

Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ընդգծեց եվրոպական պաշտպանական ռազմավարությունը նոր փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը։ Մակրոնը նաեւ հայտարարել է, որ մարտի 10-ին եւ 11-ին Վերսալում կհյուրընկալի եվրոպացի առաջնորդների գագաթաժողովը՝ էներգետիկ անկախությունն ու պաշտպանությունը քննարկելու համար։

Միեւնույն ժամանակ, Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ Ֆրանսիայի տնտեսությունը կտուժի Ուկրաինայի պատերազմի հետեւանքներից, եւ իր կառավարությունը կաշխատի պաշտպանել տնային տնտեսություններին ճնշումներից, այդ թվում՝ գների աճից։ Նա զգուշացրել է, որ «առաջիկա օրերը, ամենայն հավանականությամբ, ավելի ու ավելի դժվար կլինեն»:

«Պատերազմն, անկասկած, կազդի ամբողջ Եվրոպայի, այդ թվում՝ Ֆրանսիայի վրա, որտեղ բենզինի, գազի, ամենօրյա օգտագործման ապրանքների գները, ըստ ամենայնի, կբարձրանան»: Նա զգուշացրել է, որ «կտուժեն մեր ֆերմերները, մեր արդյունաբերությունը եւ տնտեսության մի շարք ոլորտներ»։

«Ես վարչապետին խնդրել եմ առաջիկա օրերին տնտեսական եւ սոցիալական կայունության ծրագիր մշակել»՝ հակամարտությունից բխող դժվարություններին արձագանքելու համար»,- ասել է Մակրոնը։