Ինեկոբանկի paylater-ը աշխարհահռչակ ֆինտեխ բրենդերի կողքին ․ հեղինակավոր Yahoo Finance-ի անդրադարձը
Buy Now Pay Later (Գնիր հիմա, վճարիր հետո) ծառայությունը վճարման ժամանակակից մեթոդներից է, որը վերափոխել է գնումների կատարման գործընթացն ամբողջ աշխարհում` վերջին շրջանում դառնալով թրենդային հատկապես երիտասարդների շրջանում։ BNPL շարժումը նոր նշաձող է սահմանել ֆինտեխնոլոգիաների ոլորտում։
Ամբողջ աշխարհում՝ Klarna, Afterpay, Affirm, իսկ Հայաստանում արդեն՝ paylater։ Հայաստանյան բանկային ոլորտում առաջատար թվային լուծումներ առաջարկող Ինեկոբանկը միացել է համաշխարհային միտում ունեցող BNPL (Buy now, Pay Later-«Գնիր հիմա վճարիր հետո») շարժմանն ու նախորդ տարվա նոյեմբերին մեկնարկել paylater ծառայությունը։
«Վայելի՛ր պահը, վճարումը կսպասի». այս կարգախոսով է Ինեկոբանկը ներկայացրել paylater-ը, որի նպատակն է բարելավել հաճախորդների կենսափորձը՝ գնումներն ու վճարումները դարձնելով առավել հարմարավետ և հագեցնելով կյանքը հաճելի պահերով։ Ֆինանսական ազատություն ընձեռող ամենահարմար ու թրենդային ծառայության՝ paylater-ի շնորհիվ, հաճախորդներն այսուհետ ունեն ֆինանսական միջոցների կառավարման ճկունություն, որը թույլ է տալիս արդյունավետ տնօրինել սեփական միջոցները և ազատորեն պլանավորել անհրաժեշտ գնումները՝ առանց հավելյալ ջանքերի և ժամանակի կորստի:
paylater-ն օգտատերերին տրամադրում է գումարի որոշակի սահմանաչափ՝ հնարավորություն տալով գնումներ կատարել նույն պահին, իսկ վճարումը կատարել մաս-մաս՝ 3 կամ 6 ամսվա ընթացքում՝ առանց որևէ հավելյալ վճարի։ paylater-ը հասանելի է InecoMobile հավելվածով․ վճարումը կատարվում է QR կոդով, մեկ հպումով՝ առանց որևէ լրացուցիչ ձևակերպումների անհրաժեշտության: Գնումներ հնարավոր է կատարել Ինեկոբանկի գործընկեր խանութներից և ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններից՝ զբոսաշրջությունից մինչև էսթետիկ բժշկություն և կրթություն, հագուստից և աքսեսուարներից մինչև ավտոտեխսպասարկում:
«Այսօր Հայաստանը մեծ ներուժ ունի միջազգային ֆինանսական ոլորտում իր ուրույն տեղը զբաղեցնելու համար։ Դրա վառ ապացույցն այն է, որ համաշխարհային ֆինտեխ նորարարությունները ակտիվորեն տեղայնացվում են նաև այստեղ։ Մեծապես ոգևորված ենք լավագույն միջազգային փորձն ու ֆինանսական միտումները Հայաստան բերելու և դրանք հայ հաճախորդների համար հասանելի դարձնելու համար»,-նշում է Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։
Պարզ, արագ, անհպում paylater վճարային լուծումը ոչ միայն նպաստում է հաճախորդների՝ գնումներ կատարելու ազատությանն ու ճկունությանը, այլև օգնում է բիզնեսներին քայլել ժամանակին համընթաց, ներդնել վճարումներ ընդունելու նոր մշակույթ և ներգրավել նոր հաճախորդներ:
Նյութի սկզբնաղբյուր՝ Yahoo Finance կայք (https://finance.yahoo.com/




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից