Դուրս եկեք խաղաղապահ առաքելություններից. խաղաղապահներին հրամայվել է վերադառնալ հայրենիք և օգնել բանակին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ բոլոր ուկրաինացի խաղաղապահները պետք է վերադառնան հայրենիք և օգնեն Ուկրաինայի զինված ուժերին ռուսական զորքերի դեմ ռազմական գործողություններում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան։
«Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին որոշել է ուկրաինացի խաղաղապահներին՝ բարձր պրոֆեսիոնալ զինվորականներին, դուրս բերել աշխարհի բոլոր առաքելություններից՝ սարքավորումների հետ միասին: Այժմ պետք է հզորացնել մեր բանակը ռուսական ագրեսիան ետ մղելու գործում»,- գրել է նա:
Ներկայում ուկրաինացի զինվորականները մասնակցում են երեք խաղաղապահ գործողության՝ Կոսովոյում միջազգային խաղաղապահ ուժերում (40 մարդ), Կոնգոյում խաղաղապահ առաքելությանը (13 հոգի), ինչպես նաև ՄԱԿ-ի Կոտ դ'Իվուարում (56 մարդ) գործողությանը: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ...
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան
Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր
Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկ...