Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում

Գերմանական «Berliner Zeitung» պարբերականում հրապարակված իր հեղինակային հոդվածում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հիմնավոր կասկածի տակ է դնում 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը, քանի որ ընտրական գործընթացն անցել է համակարգային ճնշումների և անհավասար պայմանների ներքո։ 

Հոդվածի առանցքային կետերն են. 

Վախի մթնոլորտ և քաղաքական հետապնդումներ. Քվեարկությունից ամիսներ առաջ հարյուրավոր ընդդիմադիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, իսկ կուսակցական տասնյակ անդամներ, ակտիվիստներ ու շտաբների համակարգողներ ձերբակալվել են հենց ընտրությունների նախաշեմին։ Այս ամենը, որն ուղղորդվել է նաև ապօրինի խուզարկություններով և այլ գործողություններով, սաստկացել է ընտրություններին նախորդող օրերին և ընտրության օրը։ Սա քաղաքացիների մեջ սերմանել է համոզմունք, որ ընդդիմադիր լինելը հղի է անձնական ռիսկերով։ 

Առաջնորդի մեկուսացում. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ապօրինի անազատության մեջ լինելու պատճառով, զրկված է եղել ընտրարշավին մասնակցելու և ընտրողների հետ շփվելու հնարավորությունից, ինչը կոպտորեն խախտել է մրցակցային հավասարությունը։ 

Վարչական ռեսուրս և մանիպուլյացիաներ. Իշխանությունները չարաշահել են պետական ապարատը՝ օգտագործելով գաղտնալսված հեռախոսազրույցների կտրտված և մոնտաժված հատվածներ ընդդիմությանը վարկաբեկելու համար։ Մասնավորապես, պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցները ուղղակիորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներում։ Բացի այդ, կառավարությունը հենց ընտրությունների նախաշեմին իրականացրել է սոցիալական և ֆինանսական աջակցության ծրագրեր, որոնք ընտրողների կողմից ընկալվել են որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված քարոզչական աջակցություն: Մեդիա դաշտում տիրել է ակնհայտ անհավասարություն, իսկ պետական միջոցները ծառայեցվել են իշխող ուժի քարոզչությանը։ 

Խախտումներ քվեարկության օրը. Արձանագրվել են իրավապահների և վարչական մարմինների կողմից անօրինական միջամտության դեպքեր և զինվորների կողմից արդեն իսկ լրացված քվեաթերթիկների կիրառում։ Երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկվել են և վերաքվեարկություն չի նշանակվել, ինչի պատճառով մեկ այլ ընդդիմադիր ուժի չի բավականացրել ընդամենը 0,002%՝ խորհրդարան անցնելու համար։ 

Օբյեկտիվություն. Բանն այն է, որ առանց վարչական ճնշումների, պետական ինստիտուտների միջամտության և անհավասար մրցակցային պայմանների, քաղաքական ուժերի հարաբերակցությունը լիովին այլ պատկեր կունենար։ Պաշտոնական թվերը պարզապես չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքն ու ուժերի փաստացի դասավորվածությունը: 

Հեղինակի խոսքով` ժողովրդավարությունը միայն քվեատուփը չէ, այլ առաջին հերթին հավասար հնարավորություններն ու ինստիտուցիոնալ չեզոքությունը, որոնք այս ընտրություններում լրջորեն վնասվել են։ 

Հոդվածը՝ այստեղ