5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում, զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:
«2022թ. մարտի 13-ի գիշերը Կամչատկայի ծովածոցի ավազանում 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի ծովածոցի ավազանում՝ Ուստ-Կամչատսկ բնակավայրից 44 կմ դեպի հարավ-արեւելք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ուստ-Կամչատսկ բնակավայրի առանձին շրջաններում ստորգետնյա ցնցումները զգացվել են մինչեւ 4 բալ ուժգնությամբ: Փրկարարները զննել են բնակավայրի սոցիալական նշանակություն ունեցող ու էներգետիկայի օբյեկտները:
«Զոհեր ու ավերածություններ չկան: Կոմունալ-կենցաղային համալիրի եւ էներգետիկայի օբյեկտներն աշխատում են բնականոն ռեժիմով»,-հաղորդում են ԱԻՆ-ից:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին