Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Տնտեսություն

«Հայաստանում ստեղծվում է արդար գնի ինստիտուտը». էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է

Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է: Սա վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից է: Օրերս էլ կայացավ «Շուկայի և էլեկտրաէներգիայի առևտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսը: Թեմայի շուրջ զրուցել ենք «Շտիգեն» ընկերության հիմնադիր Հայկ Շեկյանի հետ:

Նա նշում է, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերից որոշել են ընկերություն գրանցել, որն ազատականացված շուկայում կաշխատեր որպես առանձնացված բիզնես ուղղություն: «Ազատականացում ասվածը տարընթերցումների առիթ է տալիս, մարդիկ հաճախ սխալ են հասկանում: Սա փուլային պրոցես է, այս պահի դրությամբ ազատականացվում է շուկայի մի հատվածը: Ըստ էության,  արտադրողները և սպառողները, այսօր արդեն շրջանցելով միակ գնորդ և վաճառող հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, կարողանում են իրար հետ անմիջական պայմանագրեր կնքել: Խոսքը զուտ կոմերցիոն հարաբերությունների մասին է: Ինչո՞ւ եմ սա շեշտում: Հաճախ հնչում են մտքեր, որ «ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, այս ռեֆորմը լուրջ վտանգներ և ռիսկեր է պարունակում»: Իրականում այս ամենը վերաբերում է զուտ կոմերցիոն հարաբերություններին, այսինքն` եթե կա հոսանք արտադրող ընկերություն և հոսանք սպառող ընկերություն, այդ երկու սուբյեկտն իրար մեջ կարող են ինչ-որ սակագին և մատակարարման որոշակի ծավալներ պայմանավորվել: Այդքանը: Ռեժիմային, տեխնոլոգիական երևույթների վրա դա չի անդրադառնում, որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Օպերատորները շարունակում են մատուցել ենթակառուցվածքային ծառայություններ: Օրինակ` հոսանքի բաշխման ծառայությունը վերապահված է ՀԷՑ-ին, նա շարունակում է այն մատուցել: Բարձրավոլտ էլեկտրացանցերը, որոնք բարձրավոլտ ցանցերով հոսանքը մեծ տարածությունների վրա են տեղափոխում` արտադրողից մինչև բաշխման ցանցին ավելի մոտիկ, նույն իրենց գործառույթն իրականացնում են: Այդ երկու օպերատորները շարունակում են ստանալ իրենց համապատասխան ծառայությունների վճարները, որոնք հաստատել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Պարզապես այդտեղից արդեն դուրս է գալիս հոսանքի վաճառքի գինը արտադրողի կողմից, արտադրողը և մատակարար հանդիսացող ընկերություններն արդեն իրար միջև պայմանավորվում են մեկ այլ թիվ, որը նախկինում ՀԷՑ-ին իջեցվում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Կա նաև շուկայի օպերատոր և հաշվարկային կենտրոն, դրանք էլ ստանում են համապատասխան ծառայությունների դիմաց իրենց վճարը: Այսինքն` գնագոյացումը վերջին` առք ու վաճառքի հատվածում սպառողի համար դառնում է մրցակցային սկզբունքներով ձևավորվող, որն ինչ-որ իմաստով ավելի արդար խաղալու հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին: Մեզ մոտ ստեղծվում է արդար գնի ինստիտուտը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շեկյանը: Ընդգծում է` տնտեսվարող սուբյեկտները կարողանում են նախկինում ֆիքսված սակագինն այսօր արդեն համարել իրենց կառավարչական որոշումների օբյեկտներից մեկը, կարող են ավելի գրագետ կազմակերպել իրենց տնտեսությունը, փորձել ավելի լավ սակագին բանակցել, ավելի ճիշտ կազմակերպել էլէներգիայի սպառումը ռեժիմային իմաստով: «Նախկինում սպառողները կարող էին մինչև 0-ից 100 տոկոս բեռ վերցնել մեկ ժամվա ընթացքում երեք անգամ և զրոյացնել, իսկ հիմա էլէներգիայի սպառման նման վարքագիծն արդեն պատժվելու է ավելի բարձր սակագնով, որովհետև մատակարար ընկերությունը պետք է ապահովի սինխրոնությունը նաև արտադրողի կողմից, իսկ դա լինելու է ավելի փակ»,-նշում է մեր զրուցակիցը:

 

Ի դեպ, «Շուկայի և էլեկտրաէներգիայի առևտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ևս նշել է, որ շուկայի ազատականացման արդյունքում էլէներգիայի իրացման ոլորտում՝ միջին և խոշոր սպառողների համար մրցակցային միջավայր է ստեղծվում՝ ընդգծելով, որ ՀԷՑ-ի համար էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հետ կապված անհանգստության պատճառ չկա, քանի որ բաշխման գործառույթը մնալու է նրանը։

Ստացվում է, որ սպառողը և բիզնեսը հնարավորություն կունենան ընտրել էլեկտրաէներգիայի սեփական մատակարարին, սա կարևորվում է սակագնի բարձրացման ֆոնին: Շեկյանն ասում է` գումարվում են բոլոր նորմավորված ծախսերը, համապատասխան շահույթի նորման, ստանում են թիվ, որն էլ ֆիքսում են որպես սակագին: «Կախված, օրինակ` նրանից, թե ՀԷԿ-երի արտադրանքն ինչպիսին կլինի, գետերը կլինեն առատ, թե սակավաջուր, սակագինը կարող է կորեկցիա արվել` դեպի վերև կամ ներքև: Դա կարգավորվող սակագնի ձևավորման սկզբունքն է: Ազատ մրցակցային շուկայում  գնագոյացումը մի փոքր այլ ձևով է տեղի ունենում: Ազատականացված շուկա մտել է 39 ՀԷԿ և բալանսավորող ընկերությունը` Երևանի ՋԷԿ-ը: Այդ 39 ՀԷԿ-երն իրենց հետտարիֆային ժամանակաշրջանում են, այսինքն՝ ներդրումները, որ այդ ՀԷԿ-երն իրականացրել են և ստացել են պետությունից ֆիքսված երաշխավորված սակագին և գնման պարտավորություն, այդ տենդերներն արդեն հետ են գնվել, իրենց սակագներն արդեն կարող են ուրիշ լինել, ձևավորվել առաջարկ-պահանջարկ սկզբունքով, կարող է լինել թե ավելի բարձր, թե ավելի ցածր սակագին: Չկարգավորվող մրցակցային շուկայի հատվածում առաջարկի և պահանջարկի համադրմամբ է գինը որոշվում և որպես կանոն, եթե սակագինն ավելի բարձր լինի, քան կարգավորվող դաշտում է, ոչ մի սուբյեկտ շահագրգռված չի լինի ընտրել ավելի բարձր սակագին: Շուկայում ստեղծվում է այլընտրանքային տիրույթ, որտեղ սուբյեկտներն ավելի մատչելի էլէներգիա ձեռք բերելու հնարավորություն են ստանում: Այս պահին նոր ձևավորվող ազատականացվող շուկայի ծավալն այնքան չնչին է, որ դա էական ազդեցություն չի ունենալու միջին կշռված սակագների և գների վրա, բայց հաջորդ տարվանից առաջարկի և պահանջարկի տեսանկյունից շուկան ընդլայնվելու է: Այդ պահից սկսած արդեն կտեսնենք, այսպես կոչված, կսկսենք տեսնել ավելի արդյունավետ գնագոյացման երևույթը: Կան նաև արտահանման և ներմուծման գործընթացները, որոնք մեր ամենօրյա կյանքի մի մասը կդառնան, մասնավորաբար` Վրաստան, Իրան գծով, եթե ենթակառուցվածքային մեր թողունակությունը բավարարի և բյուջեները ժամանակին ներդրվեն, կարծում եմ` բավականին դրական միտումների ականատես կդառնանք»,-ասում է մեր զրուցակիցը: Եզրափակում է` իրենց ընկերության համար արդյունք է, որ կարողացել են Հայաստանի շուկայում մեր պատմության մեջ հոսանքի վաճառքի առաջին պայմանագիրը կնքել, մի քանի պայմանագրեր արդեն կնքել են, սա ընկերության համար որոշակի հանգրվան է:

Լուսինե Առաքելյան