Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Տնտեսություն

Ucom պարտատոմսեր․ առաջին կորպորատիվ պարտատոմսերը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում

2019 թվականին «Յուքոմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր թողարկեց:

Այս հոդվածում կփորձենք միասին հասկանալ, թե ինչ է պարտատոմսը և, բանկային ավանդի հետ համեմատած, ի՞նչ առավելություն ունի այն: Նախ ասենք, որ դրանք ստացական-պարտավորագիր հիշեցնող փաստաթղթեր են, որոնք հասանելի են յուրաքանչյուրին: Օրինակ՝ որևէ ընկերություն ցանկանում է ինչ-որ նախագծի համար գրավել ներդրում ու որոշում է թողարկել պարտատոմսեր, որոնք ձեռք բերելու դեպքում գնորդը փաստացի դառնում է տվյալ նախագծի ֆինանսավորողը:

 

Այս ընթացակարգը շատ նման է բանկային ավանդ ներդնելու գործարքին, սակայն ավելի ճկուն տարբերակով: Ո՞րն է պարտատոմսերի առավելությունը, կհարցնեք դուք: Եթե համեմատենք բանկային ավանդի հետ, ապա պարտատոմսերը հնարավոր է յուրաքանչյուր պահի վաճառել, այնինչ բանկային ավանդը պայմանագրով ենթադրում է հստակ ժամանակահատված, որի ընթացքում գումարը հնարավոր չէ հետ վերցնել բանկից: Պարտատոմսերը վաճառելու դեպքում մինչ այդ կուտակած տոկոսադրույքները չեն զրոյանում: Բացի այդ, պարտատոմսերի տոկոսադրույքն ավելի բարձր է, քան բանկային ավանդինը: Օրինակ՝ 2019 թվականին բանկերում դոլարային ավանդների դիմաց տոկոսադրույքը կազմում էր միջինում 4.5%, իսկ «Յուքոմ»-ի պարտատոմսերինը՝ 7.5%, միևնույն ժամանակ դրամային ավանդները հնարավոր էր ներդնել միջինում 9.55%-ով Ucom պարտատոմսերի 11% հետ համեմատած:

«Յուքոմի ֆինանսական հոսքերի դիվերսիֆիկացիայի նպատակով երեք տարի առաջ որոշում կայացվեց թողարկել պարտատոմսեր, ինչի արդյունքում, մասնավորապես, վերազինեցինք մեր ֆիքսված ցանցը և ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերության կողմից արժանացանք «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակի: Շնորհակալ ենք այն բոլոր մարդկանց, որոնք վստահեցին մեզ ու ձեռք բերեցին մեր պարտատոմսերը», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Յուքոմ» ընկերության կողմից թողարկված պարտատոմսերի ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։