Առաջարկում ենք գյուղմթերքների վերամշակման ԱԱՀ-ն 20%-ից իջեցնել 10-ի, որ մրցունակ լինենք ԵՏՄ-ում. պատգամավոր
Առաջարկում ենք գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովում հայտարարեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
«Մենք շուտով կառավարությանը կառաջարկենք գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի, որպեսզի մենք մրցունակ լինենք ԵՏՄ այլ երկրների հետ։ Քանի որ Ռուսաստանում եւ Բելառուսում 10% է, մեր ներքին արտադրանքը փաստացի 10%-ով ավելի թանկ է ստացվում, քան այդ երկրներում, եւ մենք չենք կարողանում դիմանալ մրցակցությանը»,-ընդգծեց Կարապետյանը:
Նա նշեց, որ օրերս այն տնտեսվարողներին, որո ՀՀ տարածքում բուծում են տոհմային անասուններ, ազատվել են ավելացված արժեքի հարկից: Վարազդատ Կարապետյանը նշեց նաեւ, որ իրենք մտածում են նաեւ «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» շրջանակային օրենքի ուղղությամբ, որը հնարավորություն կտա երկարաժամկետ առումով պատկերացնել, թե Հայաստանում գյուղատնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու: Մենք գնում ենք ինսդուստրիալ գյուղատնտեսության առումով, որը սնանկացնելու է մեր հողերը, թե գնում ենք օրգանական գյուղատնտեսության եւ աշխարհին հայտնի ենք դառնում որպես առողջ սննդի, մաքոր ջրի երկիր»,-ընդգծեց նա:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ