Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Ժամանց

Եվ ծնվեց նա. Տաթևիկ Ադումյանի անսպասելի գրառումն ու լուսանկարը

Սիրված սերիալային դերասանուհի Տաթևիկ Ադումյանը համարվում է ամենաքննարկվող հայտնիներից մեկը:

Տաթևիկը ամեն կերպ գաղտնի է պահում անձնական կյանքը, հաճախակի լուսանկարներ չի հրապարակում ամուսնու հետ, սակայն Pressmedia.am-ի աչքից չի վրիպել, որ հայտնի դերասանուհին իր միկրոբլոգում նրա հետ լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել՝ շնորհավորելով ամուսնու տարեդարձը.

ԵՎ ծնվեց նա... Իմ ճանաչած և հանդիպած ամենաբարի, ամենաանկեղծ, ամենաՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ամենաազնիվ, ամենաները կարելի է անվերջ թվարկել...

Ինչքան հպարտ եմ, որ արդեն 12 տարի ճանաչում եմ քեզ... Ավելին՝ կիսում եմ քեզ հետ յուրաքանչյուր երջանկությունև դժվարությունդ…

Շատ բանի միջով ենք անցել և վստահ եմ՝ դեռ պիտի անցնենք։

Մեր միությունն ամուր է հենց դրանով. որ մենք էդպես էլ չկոտրվեցինք (ասեմ ավելին՝ հակառակը տեղի ունեցավ ☺️)

Մի տեսակ մեր օրերում արժեզրկվել են սերը, ամուսնությունը, ընտանիքը, ընկերությունը, մարդկային պարզ հարաբերությունները... Մարդիկ չափազանց հեշտ են հանձնվում, չափազանց հեշտ են պարտվում, հեռանում, պայքարելը կարծես ամոթ է դարձել։

Իսկ ես, ամեն օր հասարակության և շրջապատիս մեջ տեսնելով օրեցօր շատացող այդօրինակ դեպքերը, մինչև այսօր լուռ հպարտացել եմ, որ կողքիս է մարդու այն եզակի տեսակը, ինչպիսին դու ես։

Շնորհավոր ծնունդդ։

Հ.Գ. նկարում մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք—առանց որևէ ֆոտոշոպի և ֆիլտրների:

Нет описания.