Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

10․757․867 ՀՀ դրամ «My Forest Armenia» բնապահպանական կազմակերպությանը․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է

IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը սույն թվականի մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ ՀՀ դրամ, փոխանցվեց «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։

IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բնության պահպանությունը Բանկի և Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է։ «Այս տարվա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հավաքված «մի դրամները» ծառայելու են բնապահպանության կենսական գործին։ Գումարն այս անգամ կուղղվի Հայաստանի անտառների վերականգնմանը․ հասկանալով խնդրի լրջությունը՝ ողջ թիմով մեծ ոգևորությամբ միացանք գործին՝ հույս ունենալով, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ և մեր սերունդներին թողնել ավելի մաքուր ու կանաչ երկիր»։

ԻդրամիտնօրենԱրսենՔդենյանըևսընդգծումէբնապահպանությանառաջնայիննշանակությունը։ «ԲնապահպանությունըՀայաստանումամենակարևորհիմնախնդիրներիցէ․ ուրախենք, որԻդրամիև IDBank-իանունովանտառկունենանքմերհայրենիհողումուսերունդներիհամարավելիլավապագաապահովելուհամարմերջանքը կներդնենք: Մերհաջորդծրագիրը ևս նույննպատակինէմիտված», - նշումէԱրսենՔդենյանը։

Հերթական ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ շահառուի անունը․ մայիս և հունիս ամիսների ընթացքում Idram-ի և IDBank-ի հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները» ուղղվելու են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ընդգծում է «Մի դրամի ուժը» նախաձեռնության կարևորությունը Հայաստանում՝ ի նկատի ունենալով բարեգործություն կատարելու նոր մշակույթի ձևավորումը։ «Ընկերությունների և հիմնադրամի փիլիսոփայությունները համընկնում են․ Իդրամն ու Բանկը ցույց են տալիս մի դրամի ուժը, դե իսկ մենք հավատում ենք, որ մեկ երեխայի կրթելով՝ կառուցում ենք կայուն ու ապահով ապագա ողջ երկրի համար։ Հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում օգտատերերն ավելի ակտիվ վճարումներ կկատարեն, և այս ծրագրի վերջում էլ ավելի մեծ գումար կփոխանցվի հիմնադրամին», - նշում է Կորյուն Խաչատուրյանը։

Եթե ցանկանում եք դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, ընդամենը անհրաժեշտ է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.amառցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 9000-ից ավելի վաճառակետերում, 850-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ