Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Իրավունք

Նոր մանրամասներ Շենավանի ծեծկռտուքից եւ հրաձգությունից

Շենավան համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ հրաձգության պատճառը գյուղապետի ընտրություններն էին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մարտի 23-ին ժամը 18:00-ի սահմաններում Շենավան գյուղի ծայրամասում՝ Շենավան գյուղից դեպի Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Շենավան գյուղի բնակիչներ 53-ամյա Հայկ, 22-ամյա Արմեն, 31-ամյա Իշխան Դունամալյանների և համագյուղացիներ 27-ամյա Հովհաննես, 21-ամյա Վալենտին, 41-ամյա Ալեքսանդր Միրզոյանների, 28-ամյա Մխիթար Մխիթարյանի և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արայիկ Կարապետյանի միջև:  Վիճաբանության ժամանակ հրազենից արձակված կրակոցներից Ա. Հ. և Ի. Դունամալյանները ստացել են հրազենային վնասվածքներ: Պարզվել է, որ Հայկ Դունամալյանի եղբայրը՝ Շենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Հովհաննես Դունամալյանը նույնպես ներկա է եղել միջադեպին և տեսել է, որ Ա. Կարապետյանը ձեռքին եղած ատրճանակով հարվածներ է հասցրել եղբոր՝ Շենավան գյուղի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Դունամալյանի դեմքին, ապա նույն ատրճանակով կրակել է Հայկ Դունամալյանի գլխին:  Դրանից հետո Ա. Կարապետյանը կրակել է իր ուղղությամբ, սակայն վրիպել է:

Ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Շենավան գյուղի բնակիչ, Վ. Միրզոյանի մայրը՝ 45-ամյա Դիաննա Տոնոյանը, և հայտնել, որ իրենց տան մոտ այդ վիճաբանության ժամանակ Վոլոդյա Դունամալյանը փայտյա ձողերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, նույն գյուղի բնակիչ, 50-ամյա Արտաշես Դունամալյանը փայտյա ձողով հարվածներ է հասցրել իր աջ ձեռքին, իսկ նույն գյուղի բնակիչ 18-ամյա Կոլյա Դունամալյանն էլ փայտյա ձողով նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն: Դեպքի վայրում հայտնաբերվել է ВАЗ 2106 մակնիշի 34 TV 361 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր, կոտրված են կողային ապակիները և այն քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ աղբյուրի՝ մի քանի գյուղացիներ, որոնք հրաժարվել ենն տեսախցիկի առջև խոսել, պատմել են, որ վիճաբանության պատճառը եղել է աղբ թափելը, սակայն դա պատրվակ էր, հիմնական պատճառը գյուղապետի ընտրություններն էին, ու եթե գիշերը ոստիկաններն ու քնիչները օպերատիվ չգործեին, ապա վենդետա էր լինելու: