Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին

Global Finance ամսագիրը հայտարարել է կայուն ֆինանսավորման ոլորտում արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով 2022 թ-ի լավագույն բանկ»` դառնալով տարածաշրջանի առաջին բանկը, որն արժանանում է այսմրցանակին: 

Մրցանակը շնորհվում է կայուն ֆինանսավորման ոլորտում համաշխարհային, տարածաշրջանային և տեղական առաջատար ընկերություններին, որոնք ֆինանսավորում են կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ուղղված նախաձեռնություններ` նպաստելով առավել կայուն ապագայի ստեղծմանը:  

Հաղթողներն ընտրվում են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից ստացված հայտերի և իրականացված անկախ հետազոտության արդյունքների հիման վրա: Գնահատման չափանիշները ներառում են կառավարման քաղաքականություններն ու նպատակները, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ծրագրերի կայուն ֆինանսավորման ոլորտում գրանցված չափելի ձեռքբերումները:

«Համաճարակը և էներգետիկ ոլորտի խափանումները բարձրացրել են կլիմայի փոփոխության ռիսկերի մասին իրազեկվածության մակարդակը, իսկ տեխնոլոգիական նորարարությունները վնասը նվազեցնելու և կայուն ապագա կառուցելու համար նոր հնարավորություններ են ընձեռում և նոր լուծումներ են առաջարկում:  Global Finance ամսագրի կողմից կայուն ֆինանսավորման ոլորտում շնորհվող մրցանակների միջոցով գնահատական է տրվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք աչքի են ընկնում նշված ոլորտում պահանջվող բոլոր նախաձեռնությունների բավարար ֆինանսավորմանն ուղղված ջանքերով և նշված երկարաժամկետ խնդիրների լուծման ստեղծարար առաջարկներով», - նշել է Global Finance ամսագրի գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Ամերիաբանկի հեռանկարային ռազմավարության հիմքում կայուն զարգացման սկզբունքն է: Մենք շարունակաբար նոր հնարավորություններ ենք փնտրում և ներգրավում ենք միջազգային գործընկերների կայուն ֆինանսավորման մեր պորտֆելն ընդլայնելու համար: Կայուն ֆինանսավորման ոլորտում մենք առաջնորդվում ենք գլոբալ բնապահպանական խնդիրներով և կլիմայի փոփոխության ռիսկերով: Մենք պատասխանատու ենք նշված խնդիրների լուծման գործընթացքում մեր լուման ներդնելու համար: Global Finance ամսագրի կողմից շնորհված մրցանակը շատ մոտիվացնող է: Այն մեզ պարտավորեցնում է առավել շատ ջանքեր գործադրել պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի կայուն ապագան կերտելու ուղղությամբ», - ընդգծել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

 

Մեր երկարաժամկետ պարտավորությունն է ստեղծել կայուն միջավայր և աջակցել մեր հաճախորդներին չեզոք ածխածնային տնտեսությանն անցնելու գործում: Ամերիաբանկը մշակել է Կանաչ պարտատոմսերի հայեցակարգ (GBF), որը համահունչ է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA*) Կանաչ պարտատոմսերի ներկայիս սկզբունքներին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs):

2009թ.-ից ի վեր Ամերիաբանկը էներգախնայողության ու էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների և ազդեցիկ ներդրողների աջակցությամբ:

2020թ. Ամերիաբանկը դարձավ կանաչ պարտատոմսեր թողարկող առաջին բանկը Հայաստանում և նախատեսում է ընդլայնել նշված գործունեությունը` դառնալով կանաչ պարտատոմսերի թողարկման գծով տարածաշրջանի առաջատարը: 

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ, Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: