Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Վերականգնվող էներգետիկան Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ

Հայաստանը արդեն երկար տարիներ գործուն քայլեր է իրականացնում վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արևից ստացվող էլեկտրաէներգիայի ոլորտը բարելավելու, զարգացնելու ուղղությամբ: Արևային օրերի քանակը մեր երկրում զգալիորեն շատ է՝ համեմատած եվրոպական երկրների հետ:

Էներգետիկ, արևային էներգետիկայի փորձագետ Ներսես Դավթյանի խոսքով՝ այժմ Հայաստանում գործարարները բազմաթիվ ներդրումներ են իրականացնում հենց այս ուղղությամբ.

«Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կՎտժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով: Սա հնարավորություն է տալիս արևային կայանների տեղադրման միջոցով ստանալ ավելի մատչելի էլեկտրականություն՝ պաշտպանելով շրջակա միջավայրը: Կանաչ տնտեսության օրակարգը Հայաստանում օր օրի ավելի է ամրապնդվում և կայունանում: Բացի դա՝ բազմաթիվ խոշոր բիզնես նախագծեր արդեն օգտվում են արևային ֆոտովոլտային կայանների արտադրած էլեկտրականությունից: Արդյունավետության մասին խոսելիս անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ մեգանախագծեր է իրականացնում խոշոր արևային կայանների տեղադրման ուղղությամբ:     

Առաջ անցնելով՝ կարող եմ արձանագրել, որ, այո, Հայաստանում արևային էներգիայից օգտվողների թիվը կայուն աճ է գրանցում, դա անգամ կարելի է անզեն աչքով տեսնել: Հայաստանում արդեն գործում են բազմաթիվ արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրող կազմակերպություններ: Սրանից բացի, Հայաստանում արևային վահանակներ արտադրող կազմակերպություններ են գործում, որոնցից միայն մեկն է իր արտադրանքն արտահանում Եվրոպա և ԱՄՆ: Սա բավականին լուրջ ցուցանիշ է, երբ Հայաստանում ներդրում կատարվում է ոչ միայն կայանների տեղադրման ոլորտում, այլև կայանի բաղադրիչների արտադրություն է կազմակերպվում: Մեր քաղաքացիներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայից կամ արևային ջրատաքացուցիչներից: Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումն այսօր ավելի մատչելի է դարձել և կարելի է ասել, որ միտում կա այն համատարած դարձնելու ուղղությամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Մեր հարցին, թե պետական մակարդակով իրականացվող աշխատանքներն այս ուղղությամբ որքանո՞վ են արդյունավետ, Դավթյանը պատասխանեց.

«Պետությունը, իհարկե, բարենպաստ դաշտ ստեղծում է՝ արևային էներգիայի օգտագործման տարածումը խթանելու հարցում: Կառավարությունը վերջերս արևային կայաններ տեղադրող ընկերություններից մեկին բավարարել է ներկայացրած հայտը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը պատրաստվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր՝ արևային վահանակների ալյումինե շրջանակներ արտադրելու համար:

Այս ամենով հանդերձ իրականացվում են նաև քայլեր, որոնք արևային էներգետիկայի ոլորտում այդքան էլ շահավետ չեն՝ գործունեություն իրականացնողների համար: Մասնավորապես՝ մայիսի 1-ից գործողության մեջ է մտել ՀՀ էներգետիկայի մասին օրենքում կատարված փոփությունների մասին օրենքը, որը վերաբերում է արևային կայանների շահագործմանն ու կայանների հզորությունների փոփոխությանը: Նախկին 500 կՎտ-ի փոխարեն այժմ լիցենզավորման ենթակա է 150կՎտ հզորություն ունեցող կայանները: Օրենքի այս փոփոխություններում առկա են օրենսդրորեն չկարգավորված մասեր: Սակայն այս հարցի ավելի մանրամասն պարզաբանումներն ու կարգավորումների մասին խոսելը թողնենք իրավաբաններին: Այնուամենայնիվ պետք է փաստել, որ վերականգնվող էներգետիկան Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ, և պետությունը պետք է ավելի ակտիվ շարունակի այդ ուղղությանը աջակցել»:

Մարիամ Նալբանդյան