Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Արկտիկայի ամենամեծ արևային կայանն է գործարկվել Յակուտիայի արկտիկական շրջանում

Promvest.info-ն գրում է, որ Վերխոյանսկում շահագործման է հանձնվել ժամանակակից հիբրիդային էներգետիկ համալիր, որը կբարելավի էլեկտրամատակարարման հուսալիությունը և որակը, զգալիորեն կնվազեցնի թանկարժեք հանածո վառելիքի օգտագործումը` դրանով իսկ խնայելով բյուջեն, ինչպես նաև նվազեցնելով արտանետումները մթնոլորտ:

Էներգետիկ համալիրի բացմանը տեսակապի միջոցով մասնակցել են Սախայի Հանրապետության ղեկավար Աիսեն Նիկոլաևը և կառավարման խորհրդի անդամ, «ՌուսՀիդրո» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ռոման Բերդնիկովը։ Ներկա է եղել նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, ով այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Յակուտսկում։

«Մենք բարձր ենք գնահատում վերականգնվող այլընտրանքային էներգիայի զարգացման ինտեգրված մոտեցումը: Ցանկանում եմ իմ մեծ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի կառավարությանը և «ՌուսՀիդրո»-ին համատեղ ծրագրի իրականացման գործում ներդրած ավանդի համար։ Վերխոյանսկը հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրերից մեկն է։ Անկասկած, կայուն և հուսալի էներգիայի մատակարարումը վճռորոշ նշանակություն ունի։ Վստահ եմ, որ հիբրիդային էներգետիկ համալիրի այսօրվա գործարկումը նոր խթան կհանդիսանա Վերխոյանսկի շրջանի և ընդհանուր առմամբ Արկտիկայի զարգացման համար»,- ասել է Աիսեն Նիկոլաևը։

Շահագործման հանձնված էներգետիկ համալիրի հզորությունը 3,7 ՄՎտ է։ Այն բաղկացած է բարձր արդյունավետության դիզելային էլեկտրակայանից, վերականգնվող էներգիայի արտադրությունից (արևային մարտկոցներ) և էներգիայի պահպանման համակարգից։ Ռոման Բերդնիկովը նշել է, որ արևային պանելների և բարձր արդյունավետ դիզելային գեներատորների օգտագործման շնորհիվ դիզվառելիքի օգտագործումը կկրճատվի 30%-ով, ինչը դրական տնտեսական և բնապահպանական ազդեցություն կունենա։

«Մեզ համար սա ևս մեկ կարևոր քայլ է՝ բարելավելու սպառողների համար էլեկտրամատակարարման հուսալիությունը և որակը: Սա բնակչության կենսամակարդակի բարձրացում է։ Էներգետիկ համալիրի շնորհիվ այնպիսի դեպքերը, ինչպիսիք են անջատումները, ընդհանրապես կդադարեն գոյություն ունենալ: Եվ, իհարկե, 30 տոկոսով քիչ վառելիք կօգտագործվի, ինչը զգալիորեն կնվազեցնի արտանետումները մթնոլորտ»,- ընդգծել է Բերդնիկովը։

Էներգետիկ համալիրի կապալառուն եղել է թաթարական ENELT Group ընկերությունը։ Կազմակերպությունը մասնակցում է նաև Յակուտիայում RusHydro էներգետիկ այլ նախագծերի իրականացմանը։

Հիշեցնենք, որ հանրապետության կառավարության և «ՌուսՀիդրո» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել վերականգնվող էներգիայի արտադրությամբ դիզելային արտադրության արդիականացման 6 պիլոտային ծրագիր։

Վերխոյանսկի հիբրիդային էներգետիկ համալիրը երկրորդ փորձնական ծրագիրն է։ Առաջինը Վերխոյանսկի շրջանի Տաբալախայի էներգետիկ համալիրն էր, որը շահագործման էր հանձնվել 2021 թվականին: Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է ավարտել մնացած չորս կայանների կառուցումը հանրապետության Մոմսկի շրջանում։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]