Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Տնտեսություն

Արևային էներգետիկան անակնկալ հնարավորություններ է բացում Հայաստանի համար

S&P Global վերլուծական կենտրոնի նոր զեկույցի համաձայն՝ վառելիքաքսուկային էներգիայի անցումը դեպի մաքուր էներգիայի զգալիորեն կախված է պղնձից, և դրա հնարավոր դեֆիցիտը կարող է խափանել համաշխարհային ծրագրերին՝ լիովին անցում կատարելու մաքուր էներգիային արդեն 2050 թվականին։

Ամերիկյան հեղինակավոր կենտրոնը նշում է, որ եթե պղնձի արդյունահանման նոր աղբյուրներ չհայտնաբերվեն, միջազգային հանրությունը չի կարող հասնել իր առջև դրված կլիմայական նպատակներին։ Էլեկտրամեքենաները, արևային և քամու էներգետիկան, ինչպես նաև մարտկոցները էներգիայի պահպանման համար աշխատում են պղնձի հիմքով և մաքուր էներգիայի աղբյուրների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև պղնձի կիրառման անհրաժեշտությունը։

 

S&P Global-ի փոխտնօրեն Դենիել Էրգինի խոսքով, էներգետիկ անցումը կախված է լինելու պղնձից ավելի, քան ներկայիս էներգետիկ համակարգը։ Բնականաբար էներգիայի արտադրության ցանկացած ոլորտ կախված է սեփական ռեսուրսներից, և առաջիկայում պղնձի արժեքը այս կապակցությամբ կարող է լրջորեն թանկանալ։

Այս փաստը լուրջ առավելություն է տալիս Հայաստանին, որտեղ պղնձի չափազանց մեծ պաշարներ կան։ Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 տոկոսը կենտրոնացած են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում, նշանավոր են նաև Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը։

Հայաստանում վերջերս էլ պղնձամոլիբդենային խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել Թեղուտ գյուղի մոտ, որտեղ պղնձամոլիբդենի պաշարները գնահատվում են 500 միլիոն տոննա։ Պղնձի գնի թանկացմանը զուգահեռ ավելանալու է այս մետաղի արդյունահանումը։

Հատկապես արևային էներգիայի արտադրության համար լուրջ հնարավորություններ են ստեղծվում, պղինձը շատ է կիրառվում թե՛ վահանակներում, թե՛ մարտկոցներում։ Նշենք, որ Հայաստանում այս պահին ընդամենը մեկ ընկերություն կա, որը զբաղվում է արևային էներգիայի արտադրությամբ, դա «Սոլարոնն» է։

Պետական պատշաճ ուշադրության դեպքում այդ ընկերությունների թիվը կարող է աճել, և նրանք, իհարկե, օգտագործելու են պղինձը։ Հայաստանը պետք է պետական քաղաքականություն որդեգրի Հայաստանից պղնձի արտահանումը այս պահին նվազեցնելու, բոլոր հանքավայրերի ռեսուրսները հաշվարկելու և հնարավոր ռիսկերի ու հնարավորությունների վերահաշվարկ իրականացնելու համար։

 

Չի բացառվում, որ առաջիկա տասնամյակներին պղնձի կարևորությունը աշխարհի համար ավելին լինի, քան նույնիսկ այսօր նավթն է, և այս հանգամանքը նաև ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական օգուտներ կբերի Հայաստանին։ 

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]