Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Տնտեսություն

Արևային էներգետիկայի նկատմամբ իշխանության խայտառակ վերաբերմունքը

Արևային էներգետիկայի նկատմամբ Հայաստանի գործող իշխանությունների վերաբերմունքը կարելի է լիովին տեսնել «Մասրիկ-1 արևային կայանի» շահագործման խնդիրներում։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի փոխանցմամբ՝ «Մասրիկ-1 արևային կայանի» շահագործման հանձնումը երկարացվել է ևս մեկ անգամ, այս անգամ 14 ամսով։ Նախագիծը պետք է ավարտին հասցված լիներ դեռ 2019 թվականի վերջում, այնուհետև հայտարարվեց 2021-ի, հետո 2022 թվականի հուլիսի 1-ի մասին։

«Սա է ՀՀ էներգետիկ քաղաքականության ողջ փուչ պերճանքն ու առավել քան շոշափելի թշվառությունը»,- նշել է էներգետիկ փորձագետը։

Կայանը պետք է կառուցվի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում, մինչդեռ այս պահին նույնիսկ չի սկսվել շինարարությունը։ Տարածքը դարձել է ընդամենը արոտավայր գյուղացիների համար, և իշխանությունները ամեն ինչ անում են կայանի շինարարությունը հետաձգելու առումով։

Ինչպես բազմիցս նշել ենք, արևային էներգիան ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի թե՛ էներգետիկ անվտանգության, թե՛ քաղաքական անկախության համար, և հենց արևային էներգիայի նկատմամբ իշխանությունների դրսևորած վարքն է ցույց տալիս, թե որքանով են նրանք պատրաստ պաշտպանել Հայաստանի շահերը, իսկ «Մասրիկ-1 արևային կայանի» վերաբերյալ իշխանությունների դրսևորածը ոչ այլ ինչ է, քան հանցավոր անփութություն։

Հիշեցնենք, որ Հայաստանում կա արևային պանելներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», որը, սակայն, կարողանում է ապահովել հանրության չնչին մասին, իսկ արևային էներգիան Հայաստանում զարգացնելու համար անհրաժեշտ է պետական միջամտություն։

Որքան էլ փորձենք կոկորդ պատռել, թե հարկավոր է Հայաստանում սկսել լուրջ քաղաքականություն իրականացնել արևային կայանների շինարարության, արևային վահանակների արտադրության ծավալների մեծացման հարցում ակնհայտ է, որ գործող իշխանությունները որդեգրել են այս ոլորտը ձախողելու քաղաքականությունը։

Եվ, ըստ էության, այն ինչ կատարվում է այսօր վկայում է մեկ բանի մասին, որ մասնավոր ընկերությունները ստիպված են լինելու դեռ երկար սեփական միջոցներով և առանց պետական աջակցության իրականացնել արևային էներգիայի արտադրությունը Հայաստանում, դրանք միացնել էներգետիկ ընդհանուր ցանցին և Հայաստանում ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրման ծավալները։ 

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]