Հայաստանի ֆուտբոլի թիմը պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին խաղում
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Բոսնիա և Հերցեգովինային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 15 րոպեներին հավասար պայքար էր ծավալվել ամբողջ դաշտում և Հայաստանի հավաքականն իր հերթին փորձում էր օգտագործել ընձեռնված հնարավորությունները: Երբեմն-երբեմն հրաշալի խաղով առանձնանում էր հավաքականի դարպասապահը՝ Արամ Հայրապետյանը: Վիճակագրության լեզվով խոսելիս՝ առավելությունը տան տերերի՝ Բոսնիա և Հերցեգովինայի կողմն էր: Խաղի 33-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո Բոսնիա և Հերցեգովինան առաջ անցավ հաշվի մեջ՝ սուր անկյունից գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Կրունիչը:
Երկրորդ կեսում երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մի քանի լավ հնարավորություն ուներ հավասարեցնելու հաշվի տարբերությունը, սակայն իր հնարավորությունը գոլով եզրափակեց Բոսնիա և Հերեցեգովինան: Գոլն իր ակտիվում գրանցեց Միլոշևիչը: Խաղավարտին մոտ՝ ավելացված րոպեին, Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը:
Ի վերջո Հայաստանը պարտվեց Եվրո-2020 ընտրական փուլի առաջին տուրում 2:1 հաշվով:
Հաջորդ հանդիպումը ընտրանին կանցկանցի մարտի 26-ին՝ Երևանում ընդունելով Ֆինլանդիային:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի