Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Հնարավորություններ երկխոսության, փորձի փոխանակման, ջանքերի համախմբման և նոր տնտեսական իրականության պայմաններում երկրների միջև կայուն գործընկերություն ստեղծելու համար

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա «Հայկական բիզնես ֆորում 2022» (Armenian Business Forum 2022) ամենամյա առաջատար գործարար համաժողովը, որը, «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ, անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ։ Համաժողովի կազմակերպիչը, որը համախմբելու է Հայաստանի և մի շարք այլ երկրների միջին և խոշոր բիզնեսի տարբեր ոլորտների ձեռներեցներին, Հայ գործարարների ասոցիացիան է (ՀԳԱ):

Այս տարի ABF 2022-ի հիմնական օրակարգը նվիրված է «Համաշխարհային տնտեսական մարտահրավերների դարաշրջանում՝ Հայաստանի դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ» թեմային: Միջոցառումը հնարավորություններ կընձեռի երկխոսության, փորձի փոխանակման, ջանքերի համախմբման և նոր տնտեսական իրականության պայմաններում երկրների միջև կայուն գործընկերություն ստեղծելու համար։ Միջոցառման ծրագրով նախատեսվում են ոլորտի առաջատարների և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ ոլորտային կլոր սեղաններ և պանելային քննարկումներ։

Բացի այդ, ABF 2022-ում կհրապակվեն Buissup Global Forum 2022-ի հաղթողների անունները, որոնց ներդրումային միջոցներ կտրամադրվեն իրենց սեփական նախագծերի մշակմանը օժանդակելու համար: Միևնույն ժամանակ, ֆորումը հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել փորձագիտական ժյուրիի կողմից ընտրված գործող բիզնես նախագծերում։ Սեպտեմբերի 20-ին դրանք կներկայացվեն ֆորումին, իսկ լավագույնները կստանան Միության մշտական անդամների աջակցությունը։

Հայկական բիզնես ֆորումը նախաձեռնվել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից 2021 թվականին՝ Հայաստանում բիզնեսը խթանելու և ներդրումային հնարավորությունները զարգացնելու նպատակով։ Ամփոփելով անցյալ տարվա արդյունքները՝ կարելի է վստահաբար ասել, որ Հայ գործարարների ասոցիացիան այսօր հանդես է գալիս որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ տարբեր բիզնես համայնքների, սկսնակ և կայացած ձեռներեցների համար բաց երկխոսության արդյունավետ հարթակ է: Անցյալ տարվա միջոցառումը համախմբել էր շուրջ 500 մասնակիցների, այդ թվում՝ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին։

 Հայկական բիզնես ֆորում 2022-ի և բիզնես նախաձեռնության ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և գրանցվելու համար օգտվեք հետևյալ հղումից՝ https://armassociation.com/ru/investment-programs